ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Եվրամիությունում հաստատել են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների 11–րդ փաթեթը, հաղորդում է
«ԱՌԿԱ» գործակալությունը։
Ինչպես նշվում է ընդունված փաստաթղթում, «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմում ՌԴ–ի ռազմարդյունաբերական համալիրին ուղղակիորեն աջակցող ընկերությունների ցանկին են» ավելացվել 87 նոր կազմակերպություն, որոնց վրա տարածվում են երկակի նշանակության ապրանքների և առաջատար տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ սահմանափակումները։
«Ի հավելում արդեն թվարկված ռուսական և իրանական կազմակերպություններին`այժմ պատժամիջոցները տարածվում են նաև Չինաստանում, Ուզբեկստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սիրիայում և Հայաստանում գրանցված կազմակերպությունների վրա», – նշվում է փաստաթղթում։–0–