550.94
6.32
480.88
-1
Եղանակը Երևանում
Հայ

Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան

18:42
12 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Masdar» ապագա էներգետիկայի կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները, որտեղ արևային և հողմային էներգիայի զարգացման առումով երկիրն ունի զգալի ներուժ։

Ինչպես նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված մամուլի հաղորդագրության մեջ, «Masdar»–ի գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ուրբաթ ստորագրեցին համաձայնագիր՝ արևային ֆոտովոլտային (200մՎ), հողմային (200մՎ) և լողացող արևային էներգիայի ոլորտներում (100մՎ) արդյունավետ համագործակցության նպատակով։

Դիմելով կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, բիզնես ոլորտի և մամուլի ներկայացուցիչներին՝ Ալ Ռամահին նշել է. «Մեծ պատիվ է լինել հինավուրց քաղաք Երևանում և քննարկել ինչպես Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի խոստումնալից ապագան, այնպես էլ ֆորմալ կապեր հաստատել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ»։

«Որպես Եվրասիական տնտեսական միության ամենաարագ աճող տնտեսությունն ունեցող երկիր և աստիճանաբար ունենալով ավելի բաց և բարենպաստ կարգավորող միջավայր՝ Հայաստանը խոստումնալից է թե՛ արևային և թե՛ հողմային էներգիայում ներդրումներ իրականացնելու համար», – ասել է նա։

Ալ Ռամահին նաև ընդգծել է, որ «Masdar»–ը, հանդիսանալով Աբու Դաբիի և «Մուբադալա» Ներդրումային Ընկերության վերականգնվող էներգետիկայի մաս, ուրախ է առավել զարգացնել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կապերը և իր հյուրընկալների հետ կիսվել ամբողջ աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ծրագրերի իրականացման իր 13 տարվա փորձով։

«Ուրախ ենք սատարել Հայաստանին իր կայուն տնտեսական զարգացման նպատակներին հասնելու գործում», – նշել է «Masdar»–ի ղեկավարը։ 

Փափազյանն իր հերթին նշել է, որ այս Համաձայնագիրը ԱՄԷ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրվելիք համաձայնագրերից առաջինն է։ 

«Պարոն Ալ Ռամահին և իր թիմը մեր հյուրերը չեն, քանի որ իրենց և ԱՄԷ պետնախարար Նորին Գերազանցություն Ահմադ Ալ Սայեղին մենք տալիս ենք իրենց տանից հեռու տուն Հայաստանում», – հայտարարել է Փափազյանը։

Նա ավելացրել է, որ հունվար ամսին հարաբերությունների վերահաստատումից հետո խորհրդանշական է այն, որ առաջին երկկողմ ներդրումային համաձայնագիրը կողմից ստորագրվում է հենց վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

«Չնայած նրան, որ երկրներն ունեն երկար տարիների դիվանագիտական հարաբերություններ, Հայաստանի նոր կառավարությունը նպատակ ունի էլ՛ ավելի խորացնելու այդ կապերը ԱՄԷ-ի մեր գործընկերների հետ։ Այս համաձայնագիրը հավաստում է երկուստեք պատրաստակամությունը՝ վերոնշյալ նպատակներն իրագործելու հարցում», – նշել է հիմնադրամի տնօրենը։ 

Փափազյանի խոսքով, Հայաստանն արդեն իսկ բավական հզոր հիդրոէլեկտրական էներգիա արտադրող պետություն է, և նրա ավելի քան 200 գետեր և լճեր հարմար են լողացող արևային կայանների ծրագրերի համար։ 

«Ունենալով վայրկյանում 8.5մ և ավել քամու արագություն՝ Հայաստանը շատ բարենպաստ է նաև հողմային ֆերմայի կառուցման համար, քանի որ երկիրը ստանում է մոտ 1,720կՎտ/ժ արևային էներգիա մեկ քառակուսի մետրի համար, ի տարբերություն Եվրոպայի՝ մեկ քառակուսի մետրի համար միջինում 1000կՎտ/ժ էներգիայի», – տեղեկացրել է նա։

2010 թվականից հանդիսանալով Աբու Դաբիի միջազգային վերականգնվող էներգիայի գործակալության լիիրավ անդամ՝ Հայաստանը մինչ 2025թ. նպատակ է հետապնդում իր տեղական էներգիայի մեկ քառորդից ավել (26%) պահանջները բավարարել վերականգնվող էներգիայի միջոցով։

Հունվար ամսին իր ԱՄԷ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Նորին Գերազանցություն պարոն Արմեն Սարգսյանն ընդգծել է Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակը և ելույթ է ունեցել «Աբու Դաբիի կայունության շաբաթ 2019»-ի ընթացքում, որը հանդիսանում է կայունությանն առնչվող աշխարհում ամենամասշտաբային համաժողովը։

«Masdar»–ը, հանդիսանալով Աբու Դաբիի վերականգնվող էներգետիկայի ընկերություն, զբաղվում է վերականգնվող էներգիայի առևտրայնացմամբ և տեղակայմամբ, կայուն քաղաքաշինությամբ և մաքուր տեխնոլոգիաներով` գլոբալ կայունության մարտահրավերների լուծման նպատակով: Մուբադալա Ներդրումային Ընկերությանը ամբողջապես պատկանող՝ Աբու Դաբիի կառավարության ռազմավարական ներդրումային ընկերություն՝ «Masdar»–ի գործունեությունն ուղղված է օգնելու ԱՄԷ-ի ղեկավարությանը գլոբալ էներգետիկ ոլորտում` աջակցելով ինչպես տնտեսության, այնպես էլ էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացմանը՝ ի օգուտ ապագա սերունդների: «Masdar»–ը վերականգնվող էներգետիկայի ծրագրեր է իրականացնում ԱՄԷ-ում, Հորդանանում, Մավրիտանիայում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Մեծ Բրիտանիայում, Սերբիայում և Իսպանիայում։

«Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդը» (կրճատ՝ ԱՆԻՖ) ՀՀ կառավարության ներքո գործող օտարերկրյա ուղղակի ներդրումային ֆոնդ է, որը մեծամասշտաբ ծրագրերի շրջանակներում համաներդրումներ է իրականացնում գլոբալ ներդրողների և ոլորտային գործընկերների հետ։ ԱՆԻՖ-ի գործունեության նպատակն է՝ հանդիսանալ որպես ակտիվ ներդրող և գործընկեր՝ ենթակառուցվածքներում և տնտեսության կարևորագույն ոլորտներում ներդրումներ գեներացնելու և դյուրացնելու նպատակով։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:44
12 Հունվարի 2022
Երևանում հունվարի 3-ի խցանումները տնտեսական ակտիվության ցուցիչ են. Քերոբյանը` կեսկատակ–կեսլուրջ
Երևանում հունվարի 3-ի խցանումները տնտեսական ակտիվության ցուցիչ են. Քերոբյանը` կեսկատակ–կեսլուրջ
17:37
10 Հունվարի 2022
Հայաստանում բենզինի գինը 2021թ.–ին թանկացել է ավելի քան 43%–ով
Հայաստանում բենզինի գինը 2021թ.–ին թանկացել է ավելի քան 43%–ով
21:55
30 Դեկտեմբերի 2021
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը հանվեց. նախարարությունը հայտարարություն է տարածել
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը հանվեց. նախարարությունը հայտարարություն է տարածել
10:15
30 Դեկտեմբերի 2021
Թուրքական ապրանքների արգելքը, հնարավոր է, հանվի. Քերոբյան
Թուրքական ապրանքների արգելքը, հնարավոր է, հանվի
12:55
27 Դեկտեմբերի 2021
Wildberries–ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը Երևանում է, ընկերությունը Հայաստանում կբացի նոր լոգիստիկ և սորտավորման կենտրոններ (ՖՈՏՈ)
Wildberries–ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը Երևանում է, ընկերությունը Հայաստանում կբացի  նոր լոգիստիկ և սորտավորման կենտրոններ. ՖՈՏՈ
14:16
21 Դեկտեմբերի 2021
Եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ ալ երկաթուղային հաղորդակցությունը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ ալ երկաթուղային հաղորդակցությունը
11:57
15 Դեկտեմբերի 2021
ԱՌԿԱ. ԿԲ–ն 2021թ.–ին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսում է 4,2%–ի սահմանում (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԿԲ–ն ընթացիկ տարվա սեպտեմբերի կեսին բարելավել է 2021թ.–ի արդյունքում տնտեսական աճի կանխատեսումը` մինչև 5,4%. ՎԻԴԵՈ
11:32
22 Նոյեմբերի 2021
Կլինե՞ն նոր թանկացումներ, թե՞ ոչ. պարզաբանում է տնտեսագետը (ՎԻԴԵՈ)
Կլինե՞ն նոր թանկացումներ, թե՞ ոչ. պարզաբանում է տնտեսագետը.ՎԻԴԵՈ
20:59
12 Նոյեմբերի 2021
Wildberries–ը նախատեսում է պահեստային կենտրոն բացել Հայաստանում
Wildberries–ը նախատեսում է պահեստային կենտրոն բացել Հայաստանում
12:58
05 Նոյեմբերի 2021
Հայաստանում նախատեսվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը հայտարարել է, որ Հայաստանում նախատեսվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը
19:35
04 Նոյեմբերի 2021
Հայաստանում բենզինի գինը հոկտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է ավելի քան 44%–ով
Ոչ պարենային ապրանքների գները 2021թ.–ի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, ավելացել են 9,7%–ով, իսկ 2021թ.–ի սեպտեմբերի համեմատ` 0,6%–ով
12:28
03 Նոյեմբերի 2021
Կարծում եմ` այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է. Սիմբիոտիքս ընկերության Շուկաների դեպարտամենտի ղեկավար Վինսենտ Լեհներ (ՎԻԴԵՈ)
Իմացեˊք ավելին Հայաստանում Ամերիաբանկ-Սիմբիոտիքս ռազմավարական համագործակցության մասին.ՎԻԴԵՈ