ԱՄՆ ֆիննախը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները կարող են տեղափոխվել ՌԴ և Բելառուս

10.07.2022, 22:00
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները կարող են տեղափոխվել ՌԴ և Բելառուս
ԱՄՆ ֆիննախը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները կարող են տեղափոխվել ՌԴ և Բելառուս
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ ֆինանսների նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոն (BIS) ներառել են Հայաստանն այն երկրների ցանկում, որոնց տարածքով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները կարող են հասնել Ռուսաստան և Բելառուս:

«Արդյունաբերության և անվտանգության բյուրոն սահմանել է որոշ ընդհանուր փոխաբեռնման կետեր, որոնց միջոցով, ինչպես հայտնի է դարձել, իրականացվում է սահմանափակված կամ վերահսկվող արտահանում դեպի Ռուսաստան և Բելառուս: Այդ կետերը ներառում են, բայց չեն սահմանափակում Հայաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Ղըրղըզստանը, Մեքսիկան, Նիկարագուան, Սերբիան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Թայվանը, Տաջիկստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ուզբեկստանը», - նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ որոշ դեպքերում ապրանքներն ԱՄՆ վերահսկողությամբ կարող են օրինականորեն արտահանվել այս կամ այլ իրավասության շրջաններ՝ որպես հումք պատրաստի ապրանքներ արտադրելու համար: Սակայն այդ պատրաստի ապրանքների հետագա արտահանումը դեպի Ռուսաստան կամ Բելառուս այդ լրացուցիչ փոխաբեռնման կետերի միջոցով կարող է արգելվել:

Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցն ու Արդյունաբերության և անվտանգության բյուրոն կոչ են անում ուժեղացնել զգոնությունը Ռուսաստանի և Բելառուսի կողմից արտահանող վերահսկողությունից խուսափելու պոտենցիալ փորձերի նկատմամբ:

Արդյունաբերության և անվտանգության բյուրոն «առանձնահատուկ մտահոգություն առաջացնող» ապրանքների կատեգորիա է համարում տեխնիկան, որը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով՝ ինքնաթիռների պահեստամասերը, հիդրոակուստիկ համակարգերը, ալեհավաքները, սպեկտրոֆոտոմետրերը, GPS համակարգերը, վակուումային պոմպերը, նավթահանքային սարքավորումներն և այլն:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ ԱԳՆ և Էկոնոմիկայի նախարարություն:-0-