Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են փամփուշտների համատեղ արտադրության մասին

10.04.2019, 16:45
Առանցքային հարցերի վերաբերյալ ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն:
Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են փամփուշտների համատեղ արտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին`ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ Ուլյանովսկի և Տուլայի փամփուշտների գործարանների ներկայացուցիչներին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկարատև համատեղ համագործակցության, ռազմական նշանակություն ունեցող ապրանքների տրամադրման, ինչպես նաև ՀՀ տարածքում հնարավոր համատեղ արտադրության գործընթացային հարցեր:

Առանցքային հարցերի վերաբերյալ ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն:-0-