429.51
4.27
395.68
-1
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Mastercard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առևտրային կետերում

13:04
14 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առևտրային կետերում: Այսուհետ յուրաքանչյուր առևտրա-սպասարկման կետում, որտեղ ներկա է PayPass լոգոն (ալիք), հաճախորդները կարող են վճարել ՎՏԲ-Հայաստան Բանկի և այլ բանկերի (տեղական և արտասահմանյան) MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտով՝ պարզապես մեկ հպումով տերմինալին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«MasterCard PayPass քարտերի կիրառման դեպքում վճարումը կատարվում է ակնթարթորեն, քարտի մեկհպումով POS-տերմինալին, առանց գանձապահի ձեռքին քարտը փոխանցելու անհրաժեշտության: PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան քարտային վճարումների իրականացման ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի եղանակներից մեկն է ամբողջ աշխարհում: Տվյալ տեխնոլոգիայի շնորհիվ կրճատվում է հաճախորդի սպասարկման ժամանակը, ինչը,համապատասխանաբար, հանգեցնում է դրամարկղների մոտ հերթերի կրճատմանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard PayPass 10.000 ՀՀ դրամից պակաս գումարի անհպում եղանակով վճարում կատարելու դեպքում PIN կոդի մուտքագրում չի պահանջվում, ինչը նպաստում է վճարումների ակնթարթային հաստատմանը:

«Վճարման անհպում եղանակը զգալիորեն հեշտացնում է առևտրային կետերում գանձապահների աշխատանքը, քանի որ վճարումն անցկացնելու համար գանձապահից պահանջվում է իրականացնել 2 պարզ քայլ (ստանդարտ վճարների դեպքում` չորսի փոխարեն)՝ POS-տերմինալի ակտիվացում և վճարման գումարի մուտքագրում: Այնուհետև հաճախորդը, տերմինալի վրա գնման գումարը ստուգելուց հետո, մոտեցնում է քարտը POS-տերմինալին՝ և գնումը վճարված է», - նշում են բանկին:

2018 թ. սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առևտրային կետերը կհագեցվեն սարքերով, որոնք ընդունում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտեր:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
21 Մարտի 2024
Ինչպես հաշվի ընտրությունը կօգնի հասնել ֆինանսական նպատակին
Եկեք տեսնենք, թե ինչ տեսակի ներդրումային հաշիվներ կան և ում են հարմար դրանք
15:24
19 Մարտի 2024
ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հանրապետության բանկերի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
13:04
19 Մարտի 2024
ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար
ՌԲԿ-ն հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
10:00
13 Մարտի 2024
5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից