ՀՀ-ն տնտեսության մեջ նախապատվություն է տալիս ռազմարդյունաբերական համալիրին, սակայն մեկ նախապայմանով. Փաշինյան

28.08.2019, 15:15
Հայաստանի կառավարությունը տնտեսության մեջ առաջնային դերակատարում է տալիս ռազմարդյունաբերական համալիրին, սակայն մեկ նախապայմանով:
ՀՀ-ն տնտեսության մեջ նախապատվություն է տալիս ռազմարդյունաբերական համալիրին, սակայն մեկ նախապայմանով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը տնտեսության մեջ առաջնային դերակատարում է տալիս ռազմարդյունաբերական համալիրին, սակայն մեկ նախապայմանով: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ՀՀ ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն :

Վարչապետը նշեց, որ բազմիցս հայտարարել է, որ երկրի տնտեսական ապագայի տեսլականն այն է, որ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր:

«Տնտեսության մեջ մենք նախապատվություն ենք տալիս ռազմարդյունաբերական համալիրին այն նախապայմանով, որ այն պետք է համապատասխանի ժամանակակից բոլոր տեխնոլոգիական չափանիշներին կամ, առնվազն, պետք է շարժվի այդ ուղղությամբ», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման կարևորությունը և ասաց, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը պետք է արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա, և հենց այd նպատակով է ստեղծվել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը: Սակայն, ըստ նրա, ռազմարդյունաբերական համալիրը, առաջին հերթին, պետք է ունակ լինի բավարարել ներքին շուկայի պահանջը:-0-