438.87
4.39
404.41
+3
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը գործարկել է ծառայությունների թվայնացման մեգա նախագիծ և պատրաստում է digital բանկինգի նոր պրոդուկտներ

18:35
04 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկն իրականացնում է ծառայությունների թվայնացման լայնածավալ ծրագիր և մինչև տարեվերջ կառաջարկի նոր պրոդուկտներ digital բանկինգի ոլորտում, լրագրողներին ասաց Ամերիաբանկի տնօրինության նախագահ–գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

«Մենք իրականացնում ենք ծառայությունների թվայնացման մեծ ծրագիր. սկորինգի հիման վրա առցանց վարկավորման առաջին պրոդուկտը տարեսկզբին արդեն գործարկվել է, իսկ նոյեմբերին նախատեսվում է գործարկել ևս երկու նոր պրոդուկտ digital բանկինգի ոլորտում», – ասաց նա։

Америабанк

Նրա խոսքով, բոլոր նոր ծառայությունները հասանելի են բանկի բոլոր մասնաճյուղերում, այդ թվում` «Կամար» բիզնես կենտրոնի նոր գրասենյակում, ուր տեղափոխվել է բանկի գլխավոր գրասենյակը։

Հանեսյանը նշեց, որ բիզնես կենտրոնում ստեղծվել է միջավայր` նորարարական լուծումներով, իսկ գլխավոր գրասենյակում ձևավորվել է տվյալների լավագույն բազաներից մեկը` բանկի գործունեության մասին տեղեկատվության պահպանման համար։

«Բացի այդ, մենք ստեղծել ենք հատուկ միջավայր մեր աշխատակիցների համար, որպեսզի հաճելի լինի ոչ միայն աշխատել, այլև հանգստանալ։ Մասնավորապես, յուրաքանչյուր հարկ ձևավորված է իր կոնցեպտով. ճարտարապետները համատեղել են հին Երևանի ճարտարապետության, արդյունաբերական downtown–ի, էկոլոգիական քաղաքի և ժամանակակից, նորարարական տեխնոլոգիական կերպարի տարրերը», – ասաց նա։

Գլխավոր տնօրենը նաև ընդգծեց, որ յուրաքանչյուր հարկում գործում են հանգստի գոտիներ, նոր ոճով և դիզայնով սրահներ` նախատեսված գործարար հանդիպումների համար։ 

Артак Анесян

Նրա խոսքով, առաջին հարկում տեղակայված է «Կամար» մասնաճյուղը, որը տրամադրում է բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում` դեպոզիտային պահատուփերի հասանելիություն, ինչպես նաև նախատեսված է առանձին սրահ պրեմիում–դասի հաճախորդներին սպասարկելու համար։

«Կամար» բիզնես կենտրոնն աշխատում է այս տարվա ապրիլից, կառուցվածքում ներդրվել է մոտ 40 մլն դոլար, այս պահին այն արդեն ամբողջովին համալրված է. շենքում տեղակայվել են հայտնի ընկերությունների գրասենյակներ, դիվանագիտական ներկայացուցչություններ և Ամերիաբանկի գլխավոր գրասենյակը։

Բիզնես կենտրոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կենտրոնը միավորում է երկու պատմական շինություններ, որոնք գտնվել են այդ վայրում մոտ 100 տարի առաջ` Գյուղատնտեսական բանկի շենքն ու Թիֆլիսի առևտրային բանկի հին շենքը։

Հատկանշական է, որ ճարտարապետները շենքը մշակելիս որոշել են այս երկու պատմական շինությունները կապել կամարով, որի կենտրոնում «կենաց ծառն» է։ Միաժամանակ, հին շենքերի տարրերը կարելի է տեսնել նաև շինության ինտերիերի ձևավորման մեջ, որտեղ արդեն տեղափոխվել է հին շենքի մի մասը, որն իր հերթին ներդաշնակորեն միահյուսվում է ժամանակակից դիզայնի տարրերի հետ։ Բացի այդ, Ամերիաբանկի մուտքի դռան դիզայնում անգամ պահպանված է Թիֆլիսի առևտրային բանկի հին զինանշանը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին. 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը բազմիցս արժանացել է Euromoney, Global Finance, The Banker միջազգային ֆինանսական մրցանակների։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները
17:25
27 Դեկտեմբերի 2023
Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները
12:23
26 Դեկտեմբերի 2023
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել գերիշխող դիրքի չարաշահման հիմքով
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել
10:15
19 Դեկտեմբերի 2023
Թոփ 7 ֆիլմեր, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Freedom Broker Armenia-ի հետ համատեղ հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում է լավագույն 7 ֆիլմերը, որոնք կհետաքրքրեն ինչպես սկսնակներին, այնպես էլ փորձառու ներդրողներին
22:29
18 Դեկտեմբերի 2023
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» առաջին անգամ թողարկել են 32մլրդ դրամի պարտատոմս
Տեղաբաշխումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից։ Տոկոսադրույքը սահմանվել է 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի, վճարման պարբերականությունը՝ 6 ամիսը մեկ