Այսօրվանից էլեկտրաէներգիան թանկացավ միջինը 4.7 դրամով
01.02.2022,
14:37
Այսօրվանից էլեկտրաէներգիան թանկացավ միջինը 4.7 դրամով

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. 2022 թ.-ի փետրվարի 1-ից Հայաստանում սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը 1 կՎտ/ժ-ի դիմաց թանկացել է 4.7 դրամով, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով որոշմամբ, 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային և գիշերային սակագները սոցիալապես անապահով ընտանիքների համար կշարունակեն մնալ համապատասխանաբար 29.99 դրամ և 19.99 դրամ(ներառյալ ԱԱՀ-ն):
Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար (սպառողների մոտ 11%-ը) ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն՝ 36.48 դրամ:
Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար (սպառողների 55%-ը) ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 48.48 դրամ, գիշերային սակագինը գործող 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ:
Իսկ 400 կՎտժ-ից ավել սպառում ունեցողների համար (սպառողների 25%-ը) ցերեկային սակագինը գործող 47.98 դրամի փոխարեն կդառնա 53.48 դրամ, գիշերային սակագինը՝ գործող 37.98 դրամի փոխարեն՝ 43.48 դրամ: 6 կՎտժ ցանցի սպառողների համար՝ 50.48 դրամ և 40.48 դրամ, 35 կՎտժ սպառողների համար՝ 44.48 դրամ և 40.48 դրամ, և 110 կՎտժ սպառողների համար սակագները կավելանան 41.98 դրամով և 37.98 դրամով:
Նոր սակագները հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2021 թ.-ի դեկտեմբերի 29-ին ($1- 482.78 դրամ):-0-