ԱՌԿԱ. ԿԲ–ն 2021թ.–ին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսում է 4,2%–ի սահմանում (ՎԻԴԵՈ)
15.12.2021,
11:57
ՀՀ ԿԲ–ն ընթացիկ տարվա սեպտեմբերի կեսին բարելավել է 2021թ.–ի արդյունքում տնտեսական աճի կանխատեսումը` մինչև 5,4%. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԿԲ–ն ակնկալում է, որ 2021թ.–ի արդյունքում Հայաստանի տնտեսության աճը կկազմի 4,2%։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
ՀՀ ԿԲ–ն ընթացիկ տարվա սեպտեմբերի կեսին բարելավել է 2021թ.–ի արդյունքում տնտեսական աճի կանխատեսումը` մինչև 5,4%։
Նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ նա նշեց, որ Հայաստանի տնտեսության ընթացիկ զարգացումների համաձայն` տնտեսական ակտիվությունը գնահատվում է ավելի ցածր, քան ակնկալվում էր, ինչը հիմնականում պայմանավորված է ագրոհատվածի և արդյունաբերության ոլորտի աճի դանդաղմամբ։
«Այդուհանդերձ պահանջարկի դրական ազդեցությունը պահպանվում է, ինչին հիմա նպաստում է արտաքին պահանջարկի ազդեցությունը, որը պայմանավորված է տուրիզմի աճի տեմպերով, ինչն ակնկալվածից ավելի բարձր է», – ասաց նա։
ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի ղեկավար Արմեն Նուրբեկյանն իր հերթին նշեց, որ էականորեն փոխվել է տնտեսական աճի կառուցվածքը։
«Առնվազն մինչև երրորդ եռամսյակ մենք նկատում էինք ներքին մասնավոր սպառման զգալի աճ։ Ներկա կանխատեսման պայմաններում հիմնական փոփոխությունն այն է, որ մենք տեսանք, որ ներքին սպառումը չի աճում առաջանցիկ տեմպերով, բայց կա ներքին պահանջարկի զգալի աճ», – պարզաբանեց նա։
Թվեր և կանխատեսումներ
Նախնական վիճակագրական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ–ն 2021թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքում, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցել է 2,7%–անոց աճ։ Անվանական ծավալով Հայաստանի ՀՆԱ–ն շուկայական գներով հաշվետու եռամսյակի արդյունքում կազմել է 1 900 549.8մլն դրամ։ Իսկ այս տարվա ապրիլ–հունիսի համեմատ` աճը կազմել է 25,2%։
Հայաստանի տնտեսական աճը 2021թ.–ի պետբյուջեում նախատեսված է 3,2% չափով, գնաճն ամրագրված է 4%–ի մակարդակում (±1,5%)։
ՀԲ–ն հոկտեմբերին վերանայել է 2021թ.–ի համար Հայաստանի ՀՆԱ–ի աճի տեմպերի ապրիլյան կանխատեսումը`3,4%–ից մինչև 6,1%, իսկ 2022թ.–ին ակնկալում է 4,8%–անոց տնտեսական աճ, 2023թ.–ին` 5,4%–անոց։ Գնաճի կանխատեսումը 2021թ.–ի համար կազմում է 6.3%, 2022թ–ին` 4.2%, 2023թ.–ին`4.0%։
ԱՄՀ–ն հոկտեմբերին կանխատեսել է, որ Հայաստանի տնտեսությունը 2021թ.–ին կաճի 6,5%–ով, իսկ 2022թ.–ին`4,5%–ով։
ՎԶԵԲ–ը տարածաշրջանային տնտեսական հեռանկարների մասին իր նոյեմբերյան զեկույցում կանխատեսել է, որ Հայաստանի տնտեսությունը 2021թ.–ին կաճի 5%–ով, 2022թ.–ին` 5,3%–ով։
ՎԶԵԲ–ն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ–ն 2021թ.–ին կավելանա 4,5%–ով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատմամբ, Հայաստանի տնտեսությունը 2021թ.–ին կաճի 4%–ով։
Fitch Ratings վարկանիշային գործակալություւնը 2021թ.–ին Հայաստանի իրական ՀՆԱ–ի աճի վերականգնումը կանխատեսում է մինչև 5,5%–ի սահմանում, դանդաղումը 2022թ.–ին` մինչև 5,3% և 2023թ.–ին` մինչև 4,7%։
Standard & Poor's–ն ակնկալում է, որ Հայաստանում իրական ՀՆԱ–ն 2021թ.–ին կաճի 6,3%–ով և 2022թ.–ին`4,6%։–0–