414.49
4.78
386.98
+22
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը նոր «հնչողություն» է ստացել

15:53
05 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մայրաքաղաքի երաժշտական դպրոցի ուսուցիչները և աշակերտները մեծ ոգևորությամբ կաշխատեն և կսովորեն հիմնանորոգված ուսումնական հաստատությունում, ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Պ.Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի վերանորոգման աշխատանքները տևեցին մեկուկես տարի և ավարտվեցին դեպտեմբերի 1-ին ընդառաջ: Վերանորոգման համար 1,15 մլրդ դրամի չափով գումարը տրամադրել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը (ԱՄՆ արևելյան ափ):

Երկուշաբթի դպրոցի նոր պայմաններին է ծանոթացել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել ուսումնառության պայմաններին, զրուցել դպրոցի ուսուցիչների ու սաների հետ, որից հետո հիմնանորոգված դահլիճում ունկնդրել է տարբեր միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր՝ դպրոցի տաղանդավոր աշակերտների կատարումները:

Պողոսյանը նշեց, որ շենքի արտաքին տեսքը և դպրոցում ստեղծված նոր ժամանակակից պայմանները բավարարում են ժամանակի պահանջներին:

«Աշակերտները հաճույքով և ոգևորությամբ կհաճախեն դպրոց: Հնարավոր է, նրանք նույնիսկ չեն գիտակցում, թե ինչպիսի բարենպաստ պայմաններ են ստեղծվել նրանց համար: Նրանց մանում է միայն սովորել», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Պողոսյանը:

президент Армении в школе Чайковского (2).jpg

Վերանորոգվել են դպրոցի բոլոր երեք մասնաշենքերը` 4958 քմ ընդհանուր տարածքով: Շենքերն ամրացվել են, սանդուղքները նորոգվել, տեղադրվել են ձեռուցման նոր համակարգեր։ Վերելակի և թեքահարթակների շնորհիվ, դպրոցում կարող են սովորել հենաշարժիչ համակարգի խնդիրներ ունեցող աշակերտներ։ Բարձրացել է դպրոցի կարգավիճակը` այնտեղ կկարողանան սովորել տաղանդավոր աշակերտներ Հայաստանից, Արցախից, ինչպես նաև այլ երկրներից։

Տնօրենի դպրոց Մարտուն Կոստանդյանն ուրախությամբ փաստեց, որ բոլոր խնդիրներն անցյալում են։

«Այսօր ունենք արդիականացված, ժամանակակից դպրոց, ուր երեխաները հաճույքով են գնալու։ Նորոգումը մեծ նվաճում է կրթության որակի բարձրացման գործում»,– ասաց Կոստանդյանը։

Նրա խոսքով, Հայաստանի անկախության 25–ամյակի նախաշեմին նորոգումը դարձել է լավագույն նվեր երեխաներին, ովքեր միշտ ըստ արժանվույն են ներկայացնում իրենց երկիրը բազմաթիվ մրցույթներում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն իր հերթին նշեց, որ դպրոցի նորոգումը կդառնա հայ երաժիշտների հետագա հաջողությունների գրավական։

президент Армении в школе Чайковского (3).jpg

«Եթե մեր հարևանը խոսում է «նավթի լեզվով», ապա մենք վստահությամբ կարող ենք ասել, որ մեր նավթը երբեք չի վերջանա։ Մշակույթն այն ոլորտն է, որտեղ Հայաստանն ավանդաբար ուժեղ է»,– ասաց Վարդանյանը։

Նա նշեց նաև, որ դպրոցը նրա համար հարազատ է, քանի որ իր տատին 40 տարի այնտեղ դասավանդել է։
Հայտնի հայ ջազմեն, դպրոցի շրջանավարտ Վահագն Հայրապետյանը խոստովանեց, որ նրան այնքան է դուր եկել նորոգումը, որ նա պատրաստ է նորից աշակերտ դառնալ։

президент Армении в школе Чайковского (4).jpg

Չայկովսկու անվան դպրոցը Հայաստանի ամենահեղինակավոր երաժշտական կրթական հաստատություններից է, միավորում է ընդհանուր միջնակարգ և երաժշտական կրթությունը մեկ հաստատության շրջանակում։

Երևանի Չայկովսկու անվան երաժշական դպրոցը հիմնվել է 1939 թվականին, 1940 թվականից կրում է Պյոտր Իլյիչ Չայկովսկու անունը։ Այն համարվում է « տաղանդների դարբնոց», նրա մի շարք շրջավարտներ դարձել են միջազգային մրցույթների դափնեկիրներ։

Միայն անկախության 25 տարիների ընթացքում նրանց թիվը կազմել է ավելի քան 100 մարդ։ Ներկայում դպրոցում 600 աշակերտ է սովորում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ