Մոսկվայի հայկական թատրոնի թատերաշրջանը կմեկնարկի «Առաջարկություն+» ներկայացման պրեմիերայով

17.09.2015, 17:13
Մոսկվայի հայկական թատրոնի XIII թատերաշրջանը կմեկնարկի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում սեպտեմբերի 18–ին Ա. Չեխովի ստեղծագործությունների մոտիվներով բեմադրված «Առաջարկություն +» ներկայացման պրեմիերայով, որի ռեժիսորը Սլավա Ստեփանյանն է, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
Մոսկվայի հայկական թատրոնի թատերաշրջանը կմեկնարկի «Առաջարկություն+» ներկայացման պրեմիերայով

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի հայկական թատրոնի XIII թատերաշրջանը կմեկնարկի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում սեպտեմբերի 18–ին Ա. Չեխովի ստեղծագործությունների մոտիվներով բեմադրված «Առաջարկություն +» ներկայացման պրեմիերայով, որի ռեժիսորը Սլավա Ստեփանյանն է, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

2015 թ.–ի ամռանը ներկայացումը բեմադրվել է Ֆրանսիայում անցկացված Ավինյոնի միջազգային թատերական 50–րդ հոբելյանական փառատոնում, որտեղ թատրոնի աշխատակազմին են հանձնվել Association Lyrique Artistique International de Vedene France դիպլոմներ` «Լավագույն ռեժիսուրա», «Ռուսական չեխովյան ոգու բացառիկ մարմնավորում», «Թատրոնի համար գրական ստեղծագործության լավագույն ադապտատցիա», «Տղամարդու լավագույն դեր», «Կնոջ գլխավոր դեր» անվանակարգերում։

Ներկայացման մեջ խաղում են դերասաններ Դմիտրի Պերվուշինը, Օլգա Վասիլևան, Արթուր Դիլանյանը, Զիտա Բադալյանը, Ալեքսեյ Սամոյլովը, զգեստների նկարիչն է Նելլի Շահբազովան, երաժշտության հեղինակներն են Ա. Սպենդիարյանը, Տ. Ստեփանյանը, հնչում են նաև ռուսական ժողովրդական մեղեդիներ։

«Առաջարկություն+» ներկայացումը բեմադրվել է ռուսերեն` ամուսնական–աշխարհաքաղաքական կատակի ժանրում։ Այն առաջին անգամ կբեմադրվի Վ. Վիսոցկու անվան թատերական կենտրոնում։ –0–