Ռեժիսոր Բելուչին իր «Գրոզնի բլյուզ» ժապավենում մարմնավորել է խաղաղության հույսը

16.07.2015, 18:58
Իտալական ծագուն ունեցող  շվեյցարացի ռեժիսոր Նիկոլա Բելուչին հինգշաբթի մամուլի ասուլիսում նշեց, որ իր «Գրոզնի բլյուզ» վավերագրական ֆիլմում մարմնավորել է խաղաղության հույսը։
Ռեժիսոր Բելուչին իր «Գրոզնի բլյուզ» ժապավենում մարմնավորել է խաղաղության հույսը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 16. /Նովոստի–Արմենիա/. Իտալական ծագուն ունեցող  շվեյցարացի ռեժիսոր Նիկոլա Բելուչին հինգշաբթի մամուլի ասուլիսում նշեց, որ իր «Գրոզնի բլյուզ» վավերագրական ֆիլմում մարմնավորել է խաղաղության հույսը։

Բելուչին հինգշաբթի մամուլի ասուլիսում պատմեց իր նոր ֆիլմի մասին, որը «Ոսկե ծիրան» XII երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում կպայքարի վավերագրական ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակի համար։

Ֆիլմը պատմում է չորս չեչեն կանանց մասին, որոնք, չնայած Չեչնիայում իրավիճակի վատացմանը, շարունակել են պայքարել մարդու իրավունքների համար և դրանով հանդերձ ավելի շատ են կորցրել հույսը, որ ճշմարտությունը երբևէ կհաղթի։

«Մարդկանց համար բարդ էր պատմել Չեչնիայում իրենց սեփական կյանքի մասին, իսկ ինձ համար ավելի բարդ էր համոզել նրանց անել դա։ Արդյունքում այդ ֆիլմը ստացվեց տրագիկոմեդիայի ժանրում»,– ասաց Բելուչին։

Նրա խոսքով` իր նպատակն է եղել ցույց տալ ոչ թե այն, թե ինչպես է զարգանում քաղաքը, այլ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում  մարդկանց հետ։

Ռեժիսորը պատմեց, որ նկարահանումները տևել են երեք տարի, և այդ ընթացքում նա հասցրել է ընկերանալ իր ֆիլմի հերոսների հետ և մինչև հիմա նրանց հետ կապի մեջ է` հասկանալու համար, թե ինչ է կատարվում նրանց հողում։

«Չէ՞ որ «Գրոզնի բլյուզը» մեր ընդհանուր բլյուզն է, դա աշխարհն է առանց խաղաղության, որի մասին մենք այսօր չենք խոսում։ Մենք մոռացել ենք դրա մասին։ Համարվում է, որ չեչնական պատերազմի հարցը մեկընդմիշտ լուծված է։  Դա այնքան էլ այդպես չէ, բայց ամեն դեպքում այս հարցում, ինչպես և ֆիլմում, հույս կա»,– ասաց Բելուչին։

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։

«Նովոստի Արմենիան» կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-