422.28
5.02
388.48
+1
Եղանակը Երևանում
Հայ

«Այլևս երբեք...» կինոծրագրի շրջանակում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր են ցուցադրվել աշխարհի յոթ երկրներում

16:48
12 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ոսկե ծիրան» կինեմատոգրաֆի զարգացման հայկական հասարակական կազմակերպությունը երեքշաբթի ամփոփել է  թեմատիկ ֆիլմերի «Այլևս երբեք...» խորագրով ցուցադրությունների նախնական արդյունքները, որոնք նվիրված են Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

Раффи МовсисянԻնչպես նշեց ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը, ֆիլմերը ցուցադրվել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Լիտվայի, Բելառուսի, Շվեյցարիայի և Թուրքիայի 12 քաղաքներում։

«Ներկայացվել են հայ և օտարերկրացի, այդ թվում թուրք ռեժիսորների ավելի քան 20 ֆիլմեր։ Կազմակերպելով ցուցադրությունն այս կամ այն երկրում` մենք հաշվի էինք առնում տվյալ երկրի քաղաքական, մշակութային և էսթետիկ առանձնահատկությունները», – նշեց նա։

Մովսիսյանը տեղեկացրեց, որ ծրագիրը մեկնարկել է փետրվարի 24–ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ «Անիվ» հայագիտական ուսումնասիրություններով զբաղվող կազմակերպության աջակցությամբ Բելառուսի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի ուսանողների համար նույն օրը կազմակերպվել էր Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմի հատուկ ցուցադրությունը։

Նրա խոսքերով` «Այլևս երբեք...» ծրագրում ներառված են Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները», Ատոմ Էգոյանի «Արարատ», Անրի Վերնոյի «Մայրիկ», Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմերը և ուրիշներ։

Մովսիսյանը նաև տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման առաջին կիսամյակը կավարտվի հունիսի 19–ին Մոսկվայի 37–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։

Арутюн ХачатрянԻնչպես նշեց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, տեղական ԶԼՄ–ները բավականին ակտիվ և դրական էին լուսաբանում այդ ցուցադրությունները։ Գրեթե բոլոր հեղինակավոր հրատարակությունները հոդվածներ էին թողարկում այդ միջոցառումների մասին։

««Այլևս երբեք...» ծրագրով մենք ուզում էինք հայտարարել աշխարհին, որ կանք, շարունակում ենք ապրել և կերտել, և այս ամենի ցուցադրելու լավագույն միջոցը կինոարվեստն է», – ավելացրեց նա։

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի ղեկավար Սուսաննա Հարությունյանն իր հերթին ընդգծեց, որ ցուցադրությունների ընթացքում կազմակերպիչները ոչ մի տեղ չեն բախվել որևէ խոչընդոտի կամ սադրանքի հետ, անգամ Թուրքիայում բոլոր քննարկումները հրապարակային էին։

Сусанна Арутюнян«Այսպիսով, մենք կարողացանք փոխանցել մեր խոսքը, հանդիսատեսին պատմել մեր ցավի մասին, իհարկե, սահմանափակ քանակությամբ հանդիսատեսին, հիմնականում` կինոգործիչներին, ովքեր պատրաստ էին մեզ հետ երկխոսության մեջ մտնել», – ընդգծեց նա։

«Այլևս երբեք...» ծրագիրն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ։

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի մեկնարկից առաջ կինոցուցադրություններ կկազմակերպվեն նաև Ռուսաստանում, Լեհաստանում և Իրանում։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը:

2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին:

Այս տարիներին Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հանրաճանաչ դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, լյուքսեմբուրգի  խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–


 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:20
31 Մարտի 2023
Never Be Mine. Ռոզա Լինը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Never Be Mine. Ռոզա Լինը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել. ՎԻԴԵՈ
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ