Երևանում Իրինա Ալեգրովայի համերգը մեկ ամսով հետաձվել է

06.03.2015, 20:26
Հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը, որը Երևանում նախատեսված էր մարտի 6–ին մեկ ամսով  հետաձգվել է։ Այս մասին ասված է  հանդիսատեսին ուղղված երգչուհու հաղորդագրությունում, որը ներկայացրել է համերգի կազմակերպիչ «FORPOSTART Production» ընկերության մամուլի ծառայությունը։
Երևանում Իրինա Ալեգրովայի համերգը մեկ ամսով հետաձվել է

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը, որը Երևանում նախատեսված էր մարտի 6–ին մեկ ամսով  հետաձգվել է։ Այս մասին ասված է  հանդիսատեսին ուղղված երգչուհու հաղորդագրությունում, որը ներկայացրել է համերգի կազմակերպիչ «FORPOSTART Production» ընկերության մամուլի ծառայությունը։

«Ես այստեղ եմ, Երևանում, հիվանդ եմ, անում եմ ամեն ինչ, որպեսզի հանդիպումը կայանա։ Խնդրում եմ ձեր ներողամտությունը, ըմբռնումով մոտեցեք։ Հանդիպումը կկայանա մեկ ամսից, նույն բեմում, խնդրում եմ պահել տոմսերը»,–ասված է Ալեգրովայի հաղոդագրությունում։

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովան պետք է Երևանում հանդես գար մարտի 6–ին Դեմիրճյանի անվ, մարզահամերգային համալիրում «Բիս» համերգով։–0–