Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է, որ բաժանվել է Կուռնիկովայից

15.10.2014, 20:01
Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է, որ բաժանվել է ռուս նախկին թենիսիստուհի և ֆոտոմոդել Աննա Կուռնիկովայից։
Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է, որ բաժանվել է Կուռնիկովայից

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է, որ բաժանվել է ռուս նախկին թենիսիստուհի և ֆոտոմոդել Աննա Կուռնիկովայից։

«Ներկա պահին ես բաժանված եմ։ Ես բաժանվել եմ երեք օր առաջ և ուզում էի ձեզ բացառիկ նյութ տալ։ Ես լուրջ եմ ասում։ Անկեղծ` լուրջ։ Մի ծիծաղեք»,- հայտարարեց երգիչը լրագրողներին։

Տվյալ ինֆորմացիայի պաշտոնական հաստատում չի եղել։ Huffington Post հրատարակությունը կարծում է, որ դա կատակ է։

Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուռնիկովան հարաբերությունների մեջ են 2001 թվականից։ Տեղեկատվությունը, որն նրանք ամուսնացել են, պարբերաբար հայտնվում էր ԶԼՄ-ներում, սակայն զույգը այն հերքում էր` ասելով, որ ամուսնանալ նրանք չեն էլ ծրագրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։--0--