Ռուսական խոսքի յոթերորդ օրերը կանցկացվեն Հայաստանում հոկտեմբերի 15-22-ը

07.10.2014, 11:40
Ռուսական խոսքի «Ռուսաց լեզվով մենք միաhյուսված ենք ապագային» խորագրով VII օրերը կանցկացվեն Հայաստանում հոկտեմբերի 15-22-ը:
Ռուսական խոսքի յոթերորդ օրերը կանցկացվեն Հայաստանում հոկտեմբերի 15-22-ը
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական խոսքի «Ռուսաց լեզվով մենք միաhյուսված ենք ապագային» խորագրով VII օրերը կանցկացվեն Հայաստանում հոկտեմբերի 15-22-ը:

Արդեն ավանդական դարձած միջոցառումը նվիրված է Մ.Յու.Լերմոնտովի և ծննդյան 200 և Ա.Ա.Ախմատովայի ծննդյան 125-րդ հոբելյաններին:

Ռուսական խոսքի օրերն անցկացնում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը` Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Ռուսագետների հայկական ասոցիացիայի և Ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի աջակցությամբ:

«Օրերի ծրագիրը ներառում է գիտա-մեթոդական և մշակութային-լուսավորչական միջոցառումներ` ուղղված Հայաստանում ռուսաց լեզվին աջակցությանը և տարածմանը», - ասված է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հաղորդագրությունում:—0--