+12
Եղանակը Երևանում
Հայ

«Կովկասի առաջնություն-2014» կատարողական վարպետության առաջին միջազգային փառատոնը կանցկացվի հունիսի 18-19–ը Երևանում

16:08
12 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Կովկասի առաջնություն-2014» կատարողական վարպետության առաջին միջազգային փառատոնը կանցկացվի հունիսի 18-19–ը Երևանում, հայտնեց փառատոնի կազմակերպիչներից մեկը` Միջազգային փառատոների կովկասյան ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը։

«Թեև Հայաստանում պարբերաբար անցկացվում են երգի ու պարի մրցույթներ և փառատոներ, մեր միջոցառումը կդառնա առաջին միջազգային նախագիծը, որ կանցնի աննախադեպ լայն ընդգրկմամբ»,– ասաց նա չորեքշաբթի լրագրողներին։

Ըստ նրա` Հայաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ կազմակերպվող մրցույթում ներկայացվել է աշխարհի տարբեր երկրներից մոտ 200 հայտ, որոնցից միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է 70 մասնակից (35–ական մասնակից երգի և պարի մրցույթներում)։

«Մրցույթին, որն անցկացվում է մի քանի տարիքային խմբերում, կարող են մասնակցել տարբեր տարիքի երգիչներ և պարողներ` սկսած 5-6 տարեկանից և բարձր»,– ասաց նա։

Մրցույթ–փառատոնի մասնակիցների թվում են Ռուսաստանի, Մակեդոնիայի, Սլովենիայի, Բուլղարիայի, Մոլդովայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, այդ թվում` ասորիներ, հույներ, ռուսներ, եզդիներ, ուկրաինացիներ, լեհեր, գերմանացիներ, վրացիներ և հրեաներ։

Կազմակերպիչը պատմեց, որ մրցույթ–փառատոնի բացումը կկայանա հունիսի 18–ի երեկոյան Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, իսկ մի քանի ժամ անց թատրոնին հարող հրապարակում կանցնի մրցույթի մասնակիցների հանդիսավոր երթ` ազգային կոստյումներով և սեփական երկրի դրոշներով։

Ղուկասյանը նշեց, որ մրցույթը կընդգրկի երգարվեստի տարբեր ժանրեր (էստրադա, ջազ, ազգագրական, դասական և այլն) և պարարվեստի տարբեր ժանրեր (դասական, մոդեռն, հիփ–հոփ, ազգային պարեր և այլն)։

Միջազգային փառատոների կովկասյան ասոցիացիայի նախագահի տեղակալ Կարեն Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ մրցույթ–փառատոնի հաղթողը գրան–պրի կստանա։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար նախատեսված են մրցանակներ, իսկ մյուսներին կհանձնվեն պատվոգրեր։

«Հունիսի 19–ի երեկոյան Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կանցնի  գալա համերգ` մրցույթ–փառատոնի բոլոր հաղթողների մասնակցությամբ»,– ավելացրեց նա։

Կազմակերպիչները հայտնեցին նաև, որ նոյեմբերին Հայաստանի մայրաքաղաքում ծրագրվում է անցկացնել երգի ու պարի ևս մեկ միջազգային մրցույթ։

Միջազգային փառատոների կովկասյան ասոցիացիան ստեղծվել է 2013 թվականի հոկտեմբերին։ Դրանում ընդգրկված են Հայաստանի և Վրաստանի երաժշտական խմբեր և երգիչներ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ