413.78
4.82
386.17
+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի ամերիկահայ դաշնակահարուհի Դորա Սերվիարյան–Կյունը Երևանում կկատարի Խաչատրյանի կոնցերտը

18:33
14 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ամերիկահայ դաշնակահարուհի Դորա Սերվիարյան–Կյունը ապրիլի 18–ին Երևանում կկատարի Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, երկուշաբթի լրագրողներին ասել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը։

«Ես վաղուց եմ ծանոթ Սերվիարյան–Կյունի ստեղծագործությանը, նա Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների լավագույն կատարողներից մեկն է։ Նախորդ տարի Լոս Անջելեսում հյուրախաղերի շրջանակներում ես առաջարկեցի նրան գալ Երևան և կատարել Խաչատրյանի կոնցերտը, և այսօր մենք շատ ուրախ ենք, որ պատրաստվում ենք համատեղ ելույթի», – ասել է Թոփչյանը։

Նրա խոսքերով` դաշնակահարուհին ելույթ կունենա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը համերգի տեղեկատվական հովանավորն է։
«Առաջին անգամ Սերվիարյան–Կյունը Երևանում Խաչատրյանի ստեղծագործությունները կատարել է 1996 թ.–ին և այդ ժամանակ էլ համերգ ձայնագրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ` Լորիս Ճգնավորյանի գլխավորությամբ», – ավելացրել է դիրիժորը։

Դաշնակահարուհին իր հերթին նշեց, որ շատ ուրախ է կրկին ելույթ ունենալ պատմական հայրենիքում։

«Երբ 1996 թ.–ին եկա Երևան մութ էր, մարդիկ ծանր դրության մեջ էին, սակայն շատ լավ հիշում եմ, թե ինչպես ինձ ապշեցրեց ժողովրդի համախմբվածությունը։ Նաև հիշում եմ հայկական հացի հրաշալի համը։ Այսօր Երևանը շատ է փոխվել, դարձել ավելի գեղեցիկ և լուսավոր», – ասել է Սերվիարյան–Կյունը։

Նա նշել է, որ իր համար միշտ հետաքրքիր է կատարել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

«Խաչատրյանն ինձ կյանք տվեց`որպես երաժիշտ, և ես երբեք չեմ հոգնում նրա ստեղծագործությունները կատարելուց։ Ես ներկայացրել եմ նրա երաժշտությունը աշխարհի տարբեր երկրներում և ամեն կատարման ժամանակ միշտ ինչ–որ նոր բան եմ գտել», – ընդգծել է դաշնակահարուհին։

Դորա Սերվիարյան–Կյունը ծնվել է  Բեյրութում։ Հետագա ուսումը շարունակել է Նյու Յորքում։ Իր գործունեության ընթացքում ելույթ է ունեցել մի շարք երկրներում աշխարհի հայտնի նվագախմբերի հետ։

Դաշնամուրի կոնցերտը Խաչատրյանը գրել է 1936 թ.–ին։ Այդ ստեղծագործությունը նշանակալի երևույթ է դարձել երաժշտության պատմության մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ