«Նիմֆոմանուհի» սկանդալային ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի չի ունենա. ԶԼՄ

12.02.2014, 12:58
Դանիացի հայտնի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի` մեծ աղմուկ բարձրացրած «Նիմֆոմանուհի» (Nymphomaniac) ֆիլմի առաջին մասի երևանյան պրեմիերան տեղի չի ունենա հասարակական դժգոհության պատճառով, հաղորդում են մի շարք հայկական ԶԼՄ–ները։
«Նիմֆոմանուհի» սկանդալային ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի չի ունենա. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Դանիացի հայտնի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի` մեծ աղմուկ բարձրացրած «Նիմֆոմանուհի» (Nymphomaniac) ֆիլմի առաջին մասի երևանյան պրեմիերան տեղի չի ունենա հասարակական դժգոհության պատճառով, հաղորդում են մի շարք հայկական ԶԼՄ–ները։

Ավելի վաղ «Սինեմա Սթար» կինոթատրոնից «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել էին, որ ֆիլմի պրեմիերան նախատեսված է փետրվարի 13–ին։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հարցում է ուղղել կինոթատրոն, որտեղ խոստացել են պաշտոնական տեղեկատվություն տրամադրել։

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Շառլոտա Գենսբուրը, Ստելան Սկարսգարդը, Շայա Լաբաֆը, ով հայտնի է «Պարանոյա» և «Տրանսֆորմերները» ֆիլմերում խաղացած դերերով։

Ֆիլմում ծեր Սելիգմանը փողոցի մութ անկյունում ծեծված կնոջ է գտնում և տանում իր տուն։ Երբ կինն ուշքի է գալիս, սկսում է պատմել իր սեքսուալ կյանքի պատմությունը։-0-