Շառլ Ազնավուրն իր 90–ամյակը կնշի համերգներով Գերմանիայում

06.02.2014, 16:40
Ֆրանսահայ լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրն իր 90–ամյակը կնշի Գերմանիայում։ Իր ծննդյան օրը` մայիսի 22–ին, նա «Լեգենդը վերադառնում է» (Die Legende kehrt zurück) խորագրով համերգ կտա Բեռլինի O2 World մարզադաշտում, հայտնում է Deutsche Welle–ը` հղում անելով կազմակերպիչներին։
Շառլ Ազնավուրն իր 90–ամյակը կնշի համերգներով Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսահայ լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրն իր 90–ամյակը կնշի Գերմանիայում։

Իր ծննդյան օրը` մայիսի 22–ին, նա «Լեգենդը վերադառնում է» (Die Legende kehrt zurück) խորագրով համերգ կտա Բեռլինի O2 World մարզադաշտում, հայտնում է Deutsche Welle–ը` հղում անելով կազմակերպիչներին։

Ազնավուրի ևս մեկ համերգ նշանակված է մայիսի 24–ին` Մայնի Ֆրանկֆուրտում։

Աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնիե, երաժիշտ և դերասան Շառլ Ազնավուրը ծնվել է հայ արտագաղթածների ընտանիքում, ովքեր Ֆրանսիա էին տեղափոխվել 1922 թվականին։

Ազնավուրի առավել հայտնի երգերի թվում են` «Բոհեմ», «Նա», «Մայրիկ», «Իզաբել», «Ավե Մարիա», «Չէ, ես ոչինչ չեմ մոռացել»։ -0-