Անկախ ֆիլմերի առաջին համահայկական փառատոնը կանցկացվի Երևանում մայիսի 28-30-ը, տեղեկանում ենք փառատոնի կազմակերպիչ videoarmenia.am կայքից։
Հաղորդագրության համաձայն, փառատոնը նվիրված է Հայաստանի կինոսիրողների ակումբի առաջին նախագահ Ռուբեն Գևորգյանցի հիշատակին և կանցկացվի հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ», «Լավագույն երիտասարդական ֆիլմ», «Լավագուն մեկրոպեանոց ֆիլմ»։
Հաղթողները կմասնակցեն UNICA 73-րդ համաշխարհային կինոփառատոնին, որը կանցկացվի Լյուքսեմբուրգում օգոստոսի 20-ից 28-ը։
Մրցութային ծրագրում ներկայացվել է Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի երիտասարդ հայ ռեժիսորների 23 կարճամետրաժ ֆիլմ։
Փառատոնի ժյուրին գլխավորում է ռեժիսոր Արման Մանարյանը։ Փառատոնը կանցկացվի հանրապետության Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների օժանդակությամբ։ -0-