Ջիվան Գասպարյանը վիրավորական ոչինչ չի տեսնում Տաշիր-2011-ի շրջանակներում բնակարանների հավաստագրեր հանձնելու մեջ

06.04.2011, 15:49
Ջիվան Գասպարյանը վիրավորական ոչինչ չի տեսնում Տաշիր-2011-ի շրջանակներում բնակարանների հավաստագրեր հանձնելու մեջ
Ջիվան Գասպարյանը վիրավորական ոչինչ չի տեսնում Տաշիր-2011-ի շրջանակներում բնակարանների հավաստագրեր հանձնելու մեջ

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը վիրավորական ոչինչ չի տեսնում Տաշիր-2011 համահայկական մրցանակաբաշխության շրջանակներում բնակարանների հավաստագրեր հանձնելու մեջ։ 

Կիրակի օրը՝ ապրիլի 3-ին, Մոսկվայում կայացավ «Տաշիր-2011» Համահայկական ազգային մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մի շարք հայ աստղեր բնակարաններ ստացան Երևանի կենտրոնում։ Բացի այդ, Քսենիա Սոբչակը, ով համերգի հաղորդավարներից մեկն էր, նույնպես Երևանում բնակտարածքի սեփականատիրոջ իրավունք ստացավ։

Բնակարանների բաժանումը առաջացրեց հայ հասարակության որոշակի հատվածի բուռն դժգոհությունը, որն արտահայտվեց առավելապես սոցցանցերի միջոցով։ 

«Նախևառաջ, ես կցանկանայի իմանալ, ինչից սկսել։ Ի՞նչ վիրավորանքի մասին է խոսքը։ Ո՞վ և ու՞մ է վիրավորել... Ի՞նչն է այդքան բուռն ընկալել հայ հասարակայնությունը։ Ի՞նչ վատ բան են նրանք (մրցանակաբաշխության կազմակերպիչները) արել։ Ես չեմ խոսում իմ համար։ Եկեք ճիշտ խոսենք։ Մենք այսօր լավ, հարուստ երիտասարդներ ունենք, ովքեր Ռուսաստանում են ապրում։ Եթե այդ մարդիկ բարի գործ են ցանկանում անել մեր երկրի համար, ինչու՞ ենք մենք դա այդքան բուռն ընդունում»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Գասպարյանը։

Նրա խոսքով` հարցն այն մասին, թե ով էր արժանի նվերների, իսկ ով՝ ոչ, բոլորովին այլ թեմա է։
Գասպարյանն ընդգծեց, որ միշտ խիստ է եղել սեփական կատարման նկատմամբ, և այն հարցը, թե ով էր արժանի նվերների, յուրաքանչյուրի ճաշակի հարց է։
Վարպետը նշեց, որ արվեստի տաղանդավոր գործիչներին թանկարժեք նվերների հանձնման ավանդույթը գոյություն ունի բազմաթիվ երկրներում, սակայն հայ արտիստները, այդ թվում և ինքը, նյութական նվերներ առաջին անգամ են ստացել։

Նա ընդգծեց, որ հայ արտիստներին, Հայաստանին տարբեր ոլորտներում աջակցող ռուսաստանաբնակ հայազգի ձեռնարկատերերի նվերների հանձնման նման արձագանքը կարող է հետագայում ազդել գործարարների վրա հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու հարցում։ -0-