416.92
4.78
387.22
+20
Եղանակը Երևանում
Հայ

Մահացել է հայտնի հեռուստահաղորդավար Վիտալի Վուլֆը

11:21
14 Մարտի 2011

Մահացել է «Իմ արծաթե գունդ» հեռուստահաղորդման հաղորդավար, հայտնի արվեստագետ և «Կուլտուրա» ռադիոյի գլխավոր խմբագիր Վիտալի Վուլֆը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոսիա 24» հեռուստաալիքին:

Ըստ հեռուստատեսության տվյալների, 80-ամյա հաղորդավարը հիվանդանոց էր տեղափոխվել դեռ փետրվարի 15-ին: Մի քանի օր առաջ նրա վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են մայրաքաղաքի Բոտկինսկայա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Մինչև վերջին րոպեները Վուլֆը չի կորցրել գիտակցությունը և պայքարել է հիվանդության դեմ, հաղորդում է հեռուստաալիքը:

Վուլֆը ծնվել է 1930թ.-ի մայիսի 23-ին Բաքվում: Նա ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ է, պատմական գիտությունների դոկտոր, «Տեֆի» մրցանակի դափնեկիր: ՌԴ նախագահի հրամանով պարգևատրվել է «Հայրենիքի առջև ունեցած արժանիքների համար» 3-րդ աստիճանի շքանշանով:

Վուլֆը հայտնի է եղել որպես աշխարհի արվեստի, գրողների և քաղաքական գործիչների տաղանդավոր մարդկանց վերաբերյալ հեռուստահաղորդումների հեղինակ:

Ընդհանուր առմամբ Վուլֆն ավելի քան 200 հաղորդում է հեղինակել, որոնց թվում են Չերչիլի, Ռուզվելտի, Դը Գոլի, Օլգա Կնիպեր-Չեխովայի, Անգելինա Ստեպանովայի, Ալեքսանդր Ֆադեևի, Մաքսիմ Գորկու, Մարինա Ցվետաևայի, Օլեգ Եֆրեմովի, Տատյանա Դորոնինայի, Վալենտինա Գաֆտի, Մարիա Միրոնովայի, Նիկոլայ Ցիսկարիձեի և այլոց մասին պատմությունները: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար