Ֆիլիպ Կիրկորովը ցանկանում է ելույթ ունենալ Հայաստանում. թերթ

16.12.2010, 11:31
Ֆիլիպ Կիրկորովը ցանկանում է ելույթ ունենալ Հայաստանում. թերթ
Ֆիլիպ Կիրկորովը ցանկանում է ելույթ ունենալ Հայաստանում. թերթ

Ռուսական էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Հայաստանում համերգ տալու ցանկություն է հայտնել, հինգշաբթի գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը։

Ըստ պարբերականի, Կիրկորովը խոստովանել է, որ հայ հանրությունը լիովին իրավունք ուներ բոյկոտելու Երևանում ելույթ ունենալու իր ծրագրերը։ Նա նշել է, որ այն ժամանակ «դեմ էր գնացել իր հայկական արմատներին և ողջ հայությանը»։

2005թ.-ին Երևանի քաղաքապետարանը ծրագրել էր Կիրկորովի համերգը կազմակերպել, սակայն ՀՅԴ երիտասարդական թևի ճնշման ներքո համերգը չկայացավ, քանի որ երգիչն այդ ժամանակ հաճախ էր թուրքական եղանակներ օգտագործում իր երգերում։ -0-