Նոր մշակութային հեռուստաալիքը թարմ շունչ կհաղորդի հայ մշակույթին. ռադիոկայանի տնօրեն

14.05.2008, 16:24
Նոր մշակութային հեռուստաալիքը թարմ  շունչ  կհաղորդի հայ մշակույթին. ռադիոկայանի տնօրեն
Նոր մշակութային հեռուստաալիքը թարմ  շունչ  կհաղորդի հայ մշակույթին. ռադիոկայանի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Նոր մշակութային հեռուստաալիքը թարմ  շունչ  կդառնա հայկական մշակույթի համար, կարծում է «Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Արտավազդ Բայաթյանը։

Մշակութային ալիքը ստեղծվելու է գործող հեռուստաալիքներից մեկի՝ «Նոր ալիքի» հիման վրա, իսկ հեռարձակումը նախատեսվում է սկսել 2008թ. սեպտեմբերից։

«Մշակութային ալիքը մեծ քայլ է մշակութային ավանդությների պահպանման և զարգացմաբ ճանապարհին»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Բայաթյանը։

Այս համատեքստում նա նշեց, որ գովազդի և քաղաքականության բացակայությունն այդ ալիքում կգրավի մեծաթիվ հեռուստադիտողի։

«Եվ վերջապես, հեռուստաալիքի միջոցով մեզ կներկայացվի դասական արվեստը, որն ազդեցություն է գործում բնակչության գեղագիտական ճաշակի զարգացման վրա»,- ավելացրեց Բայաթյանը։

Միաժամանակ, ռադիոկայանի տնօրենն ավելացրեց, որ համապատասխան դաշտի բացակայության պատճառով արվեստի շատ գործիչներ մնում են ստվերում։

«Մենք անգամ պատկերացում չունենք այն ներուժի մասին, որը գոյություն ունի մեր արվեստի աշխարհում»,- ասաց նա։

Բայաթյանի կարծիքով, բացի դասականից, մշակութային ալիքի եթերով հեռարձակվելու են հաղորդումներ, որոնք երիտասարդությանը թույլ կտան հայտարարել իրենց մասին։

«Երիտասարդությունը պետք է առաջատար լինի բոլոր ոլորտներում։ Մենք պետք է ձերբազատվենք այն արմատացած կարծիքից, թե երիտասարդությունը զիջում է իր նախնիներին»,- նշեց նա։

Բայաթյանը չբացառեց նաև, որ նոր հեռուստաալիքի եթերով հեռարձակվելու է հայկական էստրադային երաժշտություն, որին կարելի է հատկացնել ընդհանուր եթերաժամանակի 5-10 տոկոսը։

Իր հերթին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ավելացրեց, որ նոր հեռուստաալիքի եթերով պետք է հեռարձակվեն հաղորդումներ բարձր արվեստի մասին։

«Այդ ալիքը պետք է յուրատեսակ պաշտպանություն դառնա մեր էստրադայի «աստղերից և աստղիկներից»։ Այդ ալիքը հեռարձակելու է մեզ համար, իսկ մնացածները՝ նրանց համար»,- ասաց դիրիժորը։--0—