+5
Եղանակը Երևանում
Հայ

Երկու հայ երգիչ կմասնակցեն Մոսկվայում տեղի ունեցող Պավել Լիսիցյանի անվ. բարիտոնների միջազգային առաջին մրցույթին

13:29
04 Փետրվարի 2008

Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի երկու մեներգիչ մասնակցում են Պավել Լիսիցյանի անվ. բարիտոնների միջազգային առաջին մրցույթին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը։

«Բարիտոնների միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնում են օպերային թատրոնի մեներգիչներ Գևորգ Հակոբյանը և Դավիթ Բաբայանցը», - ասաց Դուրգարյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի մշակույթի նախարարությունը ստացել էր մրցույթին մասնակցելու հրավեր և ուղարկել այն բոլոր շահագրգիռ կազմակերպություններին։

«Հայ երգիչները մասնակցում են մրցույթին Մշակույթի նախարարության աջակցությամբ», - տեղեկացրեց նա։


Պավել Լիսիցյանի անվ. բարիտոնների միջազգային առաջին մրցույթի հանդիսավոր բացումը և մասնակիցների վիճակահանությունը տեղի է ունեցել կիրակի՝ Պավել Սլոբոդկինի կենտրոնում։

Վիճակահանության արդյունքներով՝ «առաջին փուլում ելույթ կունենան 12 երկիր ներկայացնող 37 երգիչներ», - տեղեկացրեցին մրցույթի մամուլի կենտրոնից։

Ռուսաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Ուկրաինան, Չինաստանը, Կորեայի Հանրապետությունը, Հունգարիան և ԱՄՆ-ն ներկայացնող մասնակիցները պայքարելու են 10 հազ. դոլար Գրան-պրիի համար և 2008-09 թթ.-ին Մեծ թատրոնի ներկայացմանը մասնակցելու իրավունքի համար։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «ոսկե բարիտոնի» արժանացած Պավել Լիսիցյանին (կյանքից հեռացել է 2004 թ.-ին) նվիրված մրցույթի գաղափարը գրավել է Ռուսաստանի և արտասահմանի բազմաթիվ երաժիշտների ուշադրությունը։ Ի սկզբանե մրցույթի կազմկոմիտե է (նախագահն է ՌԴ նախագահի մշակույթի խորհրդական Յուրի Լապտևը) ներկայացվել 75 հայտ՝ 15 երկրից։

 Կազմակերպիչների կարծիքով, մրցույթի յուրահատկությունն է դարձել «մասնակիցների համար տարիքային բարձր շեմի բացակայությունը»՝ 21 տարեկանից և բարձր։

Մրցույթի միջազգային ժյուրին գլխավորում է աշխարհի լավագույն բարիտոններից մեկը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Քովենթ Գարդեն» և «Մետրոպոլիտն Օպերա» թատրոնների մեներգիչ Սերգեյ Լեյֆերկուսը, իսկ նրա տեղակալն է հայտնի երգչի դուստրը՝ Կարիան Լիսիցյանը։

Երաժիշտների միջազգային միության նախագահ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իրինա Արխիպովան դարձել է բարիտոնների մրցույթի նախագահը։

Մրցույթի առաջին և երկրորդ փուլերի լսումները տեղի կունենան փետրվարի 4-ին և 5-ին՝ Պավել Սլոբոդկինի թատերահամերգային կենտրոնում, իսկ եզրափակիչ փուլը և մրցանակակիրները Գալա-համերգը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ Ռուսաստանի պետական ակադեմիական մեծ թատրոնում։ --0-  

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ
20:20
11 Դեկտեմբերի 2022
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում (ՎԻԴԵՈ)
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում. ՎԻԴԵՈ
19:03
11 Դեկտեմբերի 2022
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը