Ժողովրդական երգերի երիտասարդ կատարող Գուրգեն Դաբաղյանը վերադառնում է հայկական բեմ

29.10.2007, 19:40
Ժողովրդական երգերի երիտասարդ կատարող Գուրգեն Դաբաղյանը վերադառնում է հայկական բեմ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտմբերի./Նովոստի-Արմենիա/. Ժողովրդական և աշուղական երգերի երիտասարդ կատարող 19-ամյա Գուրգեն Դաբաղյանը հնգամյա դադարից հետո վերադառնում է հայկական բեմ։

«Նոյեմբերի 8-ին Երևանում տեղի կունենա Գուրգենի մենահամերգը՝ առաջինը հնգամյա դադարից հետո, որը նշանավորում է նրա վերելքը նոր մասնագիտական մակարդակ»,-երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը՝ Գուրգենի հորեղբայրն ու պրոդյուսերը։

Նա նշեց, որ Գուրգեն Դաբաղյանի ստեղծագործական կարիերայում դադարը պայմանավորված էր ձայնային ապարատի պատանեկան փոփոխություններով։

Նրա խոսքերով, երբ պատանի Գուրգենը սկսում էր իր կարիերան, ժամանակակից հայ հասարակության մեջ դեռևս չկար աշուղական արվեստի և ժողովրդական երգերի ընկալման անհրաժեշտ այնպիսի մակարդակ, ինչպիսին կա հիմա՝ ժողովրդական մշակույթի վերածննդի պայմաններում։

Իր հերթին, Գուրգեն Դաբաղյանը նշել է, որ երբեք չի դադարել զբաղվել երաժշտությամբ և երգեցողությամբ և ակտիվորեն պատրաստվել է կայանալիք մենահամերգին։

«Ես հավատարիմ եմ իմ ժանրին, որն ինձ հղինակություն բերեց ժողովրդի շրջանում, բայց ապագայում բացառված չի, որ ես կատարեմ նաև էստրադային երգեր»,-նշել է Գուրգենը։

Նա ուսուցիչ է համարում այնպիսի հայ մեծ կատարողների, ինչպիսիք են Օֆելյա Համբարձումյանը, Հովհաննես Բադալյանը և այլոք։

«Ինձ ճանաչում են փողոցներում, անկեղծ ասած, ինձ դա դուր է գալիս, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնում է։ Ես պետք է շատ աշխատեմ, որպեսզի պահպանեմ ժողովրդի սիրեցյալի տիտղոսը»,-ընգծել է Գուրգենը։

Գուրգեն Դաբաղյանի մենահամերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Նրա կատարմամբ կհնչեն ժողովրդական և աշուղական երգեր, այդ թվում՝ միջնադարյան աշուղներ Սայաթ-Նովայի, Ջիվանու, Հավասու երգերը։

Գուրգեն Դաբաղյանը մասնագիտական բեմում հանդես է գալիս 9 տարեկանից։ Աշուղական երգերի պատանի կատարողը մեծ հեղինակություն է վայելել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։

Ներկայումս նա սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորա-երգչախմբային բաժնում։–0--