ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հոկտեմբերի 26-ին տեղի կունենա «Դպրոցական ֆիլհարմոնիայի» գործունեության վերսկսմանը նվիրված տոնական համերգ։
Ինչպես չորեքշաբթի հաղորդեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ֆիլհարմոնիայում, համերգային ծրագրի մեջ կնդգրկվեն «Արևիկ» վոկալ-գործիքային համույթի, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի ելույթները, ինչպես նաև «Կրկեսային աճպարարությունը»։
«Դպրոցական ֆիլհարմոնիայի» հիմնական գործունեությունը կուղղորդվի աճող սերնդի հոգևոր դաստիարակությանը։
Հետագա ծրագրերի շրջանակներում նախատեսված է մանկա-պատանեկան միջոցառումների անցկացում Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև բարեգործական համերգներ մանկատներում։--0--