+14
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում մեկնարկել են Եվրոպական ժառանգության օրերը

11:31
01 Հոկտեմբերի 2007

Շաբաթ՝ Երևանում մեկնարկել են Եվրոպական ժառանգության օրերը, որոնք ազդարարվել են երիտասարդ լուսանկարիչների ցուցահանդեսի բացմամբ։

Ինչպես լուսանկարների ցուցահանդեսին տեղեկացրեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի հետ զուգահեռ, Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում, միջոցառումներ են անցկացվում մի շարք երկրներում, այդ թվում նաև Իտալիայում, Հունաստանում, Բուլղարիայում։

«Պատմական յուրաքանչյուր հատվածում ժողովրդի ժառանգությունը մեծ նշանակություն ունի ապագա սերունդների համար։ Մենք ուզում ենք հիշեցնել, որ Եվրոպան դա ոչ միայն տնտեսական և քաղաքական հասկացություն է։ Եվրոպայի գլխավոր ռեսուրսը մնում է մշակույթը», - ասաց նա։

 Ցուցահանդեսին ներկայացված են Շոտլանդիայի, Ավստրիայի, Բելգիայի, Լիտվայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Իտալիայի, Դանիայի մինչև 21 տարեկան երիտասարդ լուսանկարիչների ավելի քան 150 աշխատանքներ։

Ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնում են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՌՀՀ) վեց ուսանողների աշխատանքները, որոնք հաղթանակ են տարել «Արձանների լուսանկարման միջազգային փորձը» միջազգային 12-րդ մրցույթի ժամանակ։

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում ծրագրված է նաև «Երկու օր Սյունիքում. Սյունիքի պատմամշակութային ժառանգությունը ՌՀՀ-ի ուսանողների աչքերով» ցուցահանդեսի բացումը։

Անցկացվելու են նաև «Եվրոպական գրականությունը հայերենով», «Ծխախոտի փայտե տուփերը. նորարարություններ և ավանդույթներ», «Հագուստ, գործվածք և ասեղնագործություն. Ուրարտուից մինչ օրերս», «Հնագույն մարդը Հայաստանում և աշխատանքի գործիքները», «Խոսող քարերը» ցուցահանդեսները։

Ծրագրված է նաև այցելություն Սաղմոսավանք։

2007 թ.-ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում անցակցվող միջոցառումներին մասնակցում են Եվրոխորհրդի 47 անդամ-երկրներ և նրա կազմը չմտնող երկու երկրներ՝ Բելորուսն ու Վատիկանը։ 2006 թ.-ին 20 միլիոն Եվրոպացիների համար իրենց դռներն էին բացել Եվրոպական երկրների 30 հազ. թանգարաններ։

Եվրոպական ժառանգության օրերը անց են կացվում 1991 թ.-ից։

Արդեն երրորդ տարին է ինչ Հայաստանը  մասնակցում է միջոցառումներին։ Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում կշարունակվեն մինչև սեպտեմբերի 30-ը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար