ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ դերասան Անտոնիո Բանդերասը շտապ հոսպիտալացվել է Մեծ Բրիտանիայում։
Դերասանը հոսպիտալացվել է Սուրեյ կոմսությունում գտնվող իր տան մոտակայքում գործող հիվանդանոց, հաղորդում է
argumenti.ru–ն։
The Sun հրատարակության տվյալներով, 56–ամյա Բանդերասը մարզադահլիճում մարզվելիս հանկարծ սուր ցավ է զգացել կրծքավանդակի շրջանում։
Շտապօգնության բժիշկները դերասանին տեղափոխել են հիվանդանոց և հետազոտել են։ Շուտով նրան բաց են թողել։
The Sun–ի հետ զրույցում դերասանը նշել է, որ նա իրեն իսկապես վատ է զգացել, սակայն չի հայտնել, թե բժիշկները կոնկրետ ինչ են ախտորոշել։–0–