Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
19.11.2026,
11:45
ՀՀ քննչական կոմիտեում պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեում պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ հոդվածով է հարուցվել գործը։
Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով։
Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով կատարվում է քննություն։

