438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

Զասը պատրաստ է պաշտպանել ՀԱՊԿ-ի բոլոր անդամ երկրների անվտանգության շահերը գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում (ՎԻԴԵՈ)

12:37
28 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին, ով Բիշկեքում կայացած ԱԳ նախարարական նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն առաջադրվել է որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու 2020թ. հունվարի 1-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար:

Ինչպես հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, Նախարար Մնացականյանը շեշտեց Կազմակերպության կարևոր դերը Հայաստանի անվտանգության համակարգում: Անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին` Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց անդամ-պետությունների միջև սերտ համագործակցության միջոցով կառույցի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման կարևորությունը:



Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ Բիշկեքում կայացած ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի արդյունքներով հնարավոր եղավ համաձայնության գալ ինչպես գլխավոր քարտուղարի թեկնածուին՝ Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու և նրա պաշտոնավարման ժամկետի, այնպես էլ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերում իրավական բացի լրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման ժամկետների շուրջ։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ կառույցի գլխավոր քարտուղարը իր լիազորությունների շրջանակներում պետք է առաջնորդվի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերով, բոլոր անդամ պետությունների ու կառույցի ընդհանուր շահերով և քաղաքական գծով, ղեկավարի քարտուղարության բնականոն գործունեությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Զասը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունը Բիշքեկում ԱԳՆԽ նիստի արդյունքում ՀԱԽ-ի նիստին ներկայացնելու համար և վստահեցրեց, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում հետևողականորեն հանդես է գալու ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության շահերի պաշտպանության դիրքերից։

ԳԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է 2018 թվականի աշնանից, երբ Հյաաստանն առանց ընթացակարգերը գործընկերների հետ համաձայնեցնելու վաղաշաժամկետ հետ կանչեց իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին, ով այդ պաշտոնում կանոնադրությամբ նախատեսված երեք տարիներից աշխատել է 1.5 տարի:

ՀԱՊԿ կազմում են` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու