Ընդդիմադիր 3 կուսակցություններ հանդես կգան ՀՀ-ում ստեղված առկա իրավիճակի լուծման առաջարկներով

10.11.2020, 07:58
Ընդդիմադիր 3 կուսակցություններ հանդես կգան ՀՀ-ում ստեղված առկա իրավիճակի լուծման առաջարկներով
Ընդդիմադիր 3 կուսակցություններ հանդես կգան ՀՀ-ում ստեղված առկա իրավիճակի լուծման առաջարկներով

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայերնիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի և Իշխան Սաղաթելյանի հետ։

Ինչպես գրել է Սաղաթելյանն ր Facebook-յան էջում, qաղաքական ուժերը վստահեցնում են, որ, խորհրդակցելով գործընկեր կուսակցությունների հետ, առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Մասնակիցները կարևորել են մեր երկրի կայունությունը, պետությունը ցնցումներից զերծ պահելը։
«Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն․ մենք դեռ պատերազմի մեջ ենք: Քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին»,- նշվում է հայտարարության մեջ: -0-