Երևանի կենտրոնում շարունակվում է ընդդիմության երթը (ՖՈՏՈ)

12.11.2020, 19:06
Երևանի կենտրոնում շարունակվում է ընդդիմության երթը. ՖՈՏՈ
Երևանի կենտրոնում շարունակվում է ընդդիմության երթը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի կետնրոնում այ սրոպեներն բողոքի երթ է իրականացվում, որը կազմակերպվել է 17 ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Ընդդիմադիր պատգամավորները, քաղաքագետները, շարքայն քաղաքացիները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և Ղարաբաղի հարցով հայտարարության չեղարկումը:

 - рис.1

Քաղաքացիները վրդովվեցնում է այն փաստը, որ փաստաթուղթը նախատեսում է էական տարածքային զիջումներ հօգուտ Ադրբեջանի և մեղադրում վարչապետին «Ղարաբաղը դավաճան կերպով հանձնելու» մեջ: Մարդիկ իրենց ձեռքում կրում են «Դավաճան», «Ես եմ Արցախը», «Փրկենք Հայրենիքը», «Ես մերժում եմ կապիտուլյացիան» վերատռությմաբ պաստառներ:

 - рис.2

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում քաղաքացիներին սթափվել և չվստահել Փաշինյանի քաղաքականությանը՝ նշելով խնդրի լուծման հնարավոր տարբերակներ:

«Մենք կորցրել ենք Արցախը: Մենք պետք է ամեն բան անենք այն վերադարձնելու համար: Ինչպես և ինչ ճանապարհով՝ ես չգիտեմ: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել ժողովրդի փրկության կոմիտե, պետք է քննարկվեն իրական հնարավորություններն ու տարբերակները»,- նշել է Զոհրաբյանը:

 - рис.3

Նրա կարծիքով, գործող կառավարությունը զոմբիացրել է ժողովրդին՝ սոցցանցերը լցնելով «ֆեյքային հայտարարություններով և վիդեոներով»:

ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը հայտնել է, որ հայ ժողովուրդը մեծագույն պատմական հարվածն է ստացել, որի հետևանքները դեռևս չի գիտակցում:

 - рис.4

 «Մենք ունենք լրջագույնս խնդիր, որը ենթադրում է երկարատեւ պայքար: Ես հասկացա, որ էս մարդը չի կարողանում ադեկվատ գնահատել իրավիճակը, նա Ղարաբաղի պատերազմը տեղափոխում է Հայաստան: Հիմնական խնդիրն է բերել այնպիսի խաղացողի, ազգի, պետության ներկայացուցչին, որը կարող է առավելագույնս օգտագործել իր կարողությունները` այս իրավիճակից լավագույն ելքը գտնելու համար», - ասաց Ռուստամյանը:

Բայց, ըստ Ռուստամյանի, այդպիսի մարդ գտնելը բարդ խնդիր է:

«Նախ, այս անձը կամիկաձեի նման ծանր բեռ կվերցնի իր վրա: Դա այնքան էլ հեշտ չէ: Շատ դժվար է գտնել մի մարդու, ով լիակատար հանձնվելու պայմաններում գա ու իր վրա վերցնի այդ բեռը », - ասաց նա: -0-
 - рис.5