436.65
4.37
404.34
+11
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում է ոսկու ձուլակտորների վաճառքն իր հաճախորդներին

15:51
22 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռումիր հաճախորդներին ձեռք բերել ստանդարտացված ոսկու ձուլակտորներ: Այս մասին հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Ստանդարտացված ոսկու ձուլակտորներ կարող են ձեռք բերել Բանկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները` մոտենալով ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերից յուրաքանչյուրը»,- նշվում է հաղորդագրության մեջ

Բանկն առաջարկում է ռուսական արտադրության ամենաբարձր որակի և 999.9 հարգի ստանդարտացված ոսկու ձուլակտորների մեծ ընտրանի`1 գրամից մինչև 1 կգ.՝ 1 գր., 5 գր., 10 գր., 20 գր., 50 գր., 100 գր., 250 գր., 500գր և1000 գր.քաշով: Ձուլակտորի հետ միասին հաճախորդին է տրամադրվում նաև որակի երաշխիքի հավաստագիր:

Բանկի հաղրոդագրության համաձայն, ստանդարտացված ոսկու ձուլակտորների վաճառքը Բանկն իրականացնում է օրական կտրվածքով ոսկու գնանշման միջոցով՝ կախված ոսկու միջազգային գնից և ձուլակտորի քաշից, ինչը հրապարակվում է Բանկի պաշտոնական կայքում և մասնաճյուղերում տեղադրված էլեկտրոնայինէկրաններին:

Ձուլակտորներ գնելու նպատակով Բանկի հաճախորդին անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

«Այս տարի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն վերսկսել է ստանդարտացված ոսկու ձուլակտորների վաճառքը՝ տրամադրելով իր հաճախորդներին հարմարավետ, հուսալի և երկարաժամկետ ներդրման, ինչպես նաև ներդրումային ռիսկերի տարբերակման այլ ընտրանքային հնարավորություն: Իհարկե, գոյություն ունեն դրամական միջոցների ներդրման բազմաթիվ գործիքներ, որոնք հայտնի կերպով կարող են պահպանել և մեծացնել Ձեր կապիտալը, սակայն ոսկու ձուլակտորներում գումարի ներդրումը ներդրումային այն տարբերակն է, որը ցուցադրում է իր կայունությունն ու ապահովվածությունը երկար տարիներ ընթացքում: Ոսկին, որպես ավանդական կայուն ակտիվ, ամենաքիչն է ենթարկվում շուկայական ցիկլերին և տնտեսական ցնցումներին՝ երկարաժամկետ հեռանկարում պահպանելով իր բարձր արժեքը: Տեղաբաշխե՛ք Ձեր խնայողություններն արդեն այսօր՝ ներդնելով դրամական միջոցները 1 գրամից մինչև 1000 գրամ կշռող ստանդարտացված ոսկու ձուլակտորներում, որոնք կարելի է ձեռք բերել մեր Բանկի բոլոր մասնաճյուղերում» - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Ֆինանսական դեպարտամենտի տնօրենի տեղակալ/Գանձապետարանի պետ Մ. Ստեփանյանը:

Ստանդարտացված ոսկու ձուլակտորների արժեքի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները