ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ոստիկանությունը պարզաբանել է համացանցում տարածված միջադեպն այն մասին, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։
Facebook-յան օգտատերերից մեկը հայտնել է, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետների շիրմաքարերը։
«Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Եռաբլուր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչության ծառայողներ»,- հայտնում են գերատեսչությունից։
Загружается новость ...
"Право"
Նշվում է, որ տեղում ձեռնարկված միջոցառումներով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։
«Մասնավորապես, նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։-0-