Ոստիկանության գործողությունները Երևանի քաղաքապետի թեկնածուի նկատմամբ իրավաչափ էին

14.05.2017, 16:50
Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ ոստիկանություն գործողություններն իրավաչափ էին:
Ոստիկանության գործողությունները Երևանի քաղաքապետի թեկնածուի նկատմամբ իրավաչափ էին
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ ոստիկանություն գործողություններն իրավաչափ էին, կիրակի լրագրողներին ասաց Հայաստանի գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննչական վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը։

Հայաստանի ոստիկանությունը կիրակի փորձել է բերման ենթարկել«Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին։ Նա հայտնել է ոստիկանությանը, որ գործող քաղաքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակաշառք է բաժանվում։

Գտնվելով ընտրատեղամասերից մեկի տարածքում` Փոստանջյանը փորձել է բացել սեղանի դարակը, որտեղ դրված են ընտրողների ցուցակները։

Սակայն նախընտրական շտաբի նախագահը թույլ չի տվել` հայտարարելով, որ նա լիազորված չէ վերցնել իր անձնական սեղանի իրերը։

Փոստանջյանը լեզվակռիվ է սկսել ոստիկանների հետ, ինչից հետո իրավապահ մարմինների աշխատակիցները փորձել են Փոստանջյանին բերման ենթարկել։ Նրանք քարշ տալով շտաբից հանել են Փոստանջյանին, սակայն չեն կարողացնել մեքենա նստեցնել։ Իրավապահները ձեռնպահ են մնացել ուժ կիրառել Փոստանջյանի նկատմամբ։

«Ուժի կիրառում չի եղել, այնտեղ օպերատիվ գործողություններ են անցկացվել, որոնք իրականացվել են օրենսդրությանը համապատասխան։ Ոստիկանության գործողություններն իրավաչափ էին` նրանք խնդրել են լքել շտաբը բոլոր այն անձանց, ովքեր իրավունք չունեին գտնվելու այդ տարածքում»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Գլխավոր դատախազության աշխատանքային խումբն օնլայն ռեժիմով դիրացրել է իրավիճակը, այս կապակցությամբ Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում համապատասխան դիմում կա, որի ուսումնասիրությունից հետո Գլխավոր դատախազությունն իրավական եզրակացություն կտա։
Նա միաժամանակ ընդգծեց, որ առայժմ ժամանակավրեպ է իրավական գնահատականներ տալ, նշելով միայն, որ Փոստանջյանը բերման չի ենթարկվել։ Նա խոստացավ հաղորդել բոլոր մանրամասներն ավելի ուշ, իրավիճակի ուսումնասիրությունից հետո։

Մայիսի 14–ին անցկացվում են Երևանի ավագանու ընտրությունները։ Քվեարկությունը կտևի մինչև երեկոյան 20:00: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» ընդդիմադիր դաշինքը և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:

Ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանին»` նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը։ -0-