438.37
4.44
404.03
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանները փորձել են բերման ենթարկել Զարուհի Փոստանջյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15:16
14 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները կիրակի փորձել են բերման ենթարկել «Երկիր Ծիրանիի» առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին։

Փոստանջյանը ոստիկաններին տեղեկացրել է, որ գործող քաղաքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակաշառք է բաժանվում։

Գտնվելով ընտրատեղամասերից մեկի տարածքում` Փոստանջյանը փորձել է բացել սեղանի դարակը, որտեղ դրված են ընտրողների ցուցակները։

Սակայն նախընտրական շտաբի նախագահը թույլ չի տվել` հայտարարելով, որ նա լիազորված չէ վերցնել իր անձնական սեղանի իրերը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից, դեպքի վայր ժամանած ոստիկանները քննչական գործողություններ են սկսել, սակայն Փոստանջյանը խոչընդոտել է ոստիկանության գործողություններին։ Նոր Նորք համայնքի ոստիկանապետը հայտարարել է, որ շտաբում գտնվող բոլոր անձինք պետք է դուրս գան` քննչական գործողություններին չխոչընդոտելու համար։



Փոստանջյանը լեզվակռիվ է սկսել ոստիկանների հետ, ինչից հետո իրավապահ մարմինների աշխատակիցները փորձել են Փոստանջյանին բերման ենթարկել։ Նրանք քարշ տալով շտաբից հանել են Փոստանջյանին, սակայն չեն կարողացնել մեքենա նստեցնել։ Իրավապահները ձեռնպահ են մնացել ուժ կիրառել Փոստանջյանի նկատմամբ։

Երբ կողմնակի անձինք դուրս են եկել շտաբից, ոստիկանությունը սկսել է խախտումների վերաբերյալ ահազանգի ստուգումը։

Մայիսի 14–ին անցկացվում են Երևանի ավագանու ընտրությունները։ Քվեարկությունը կտևի մինչև երեկոյան 20:00: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» ընդդիմադիր դաշինքը և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:

Ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանին»` նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը։

«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետին ընտրում է Ավագանու խորհուրդը, որը ձևավորվում է կուսակցական սկզբունքով` համաքաղաքային ընտրությունների հիման վրա, որոնք անցկացվում են քվեարկության համամասնական համակարգով։

Ըստ օրենսդրության, եթե ընտրությունների արդյունքում խորհրդում կուսակցություններից մեկը ստանում է 50%–ից ավել տեղեր, ապա այդ կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։ Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից կամ կուսակցություններից ոչ մեկը չի ստանում 50%–ից ավել, ապա քաղաքապետն ընտրվում է Ավագանու խորհրդի անդամների գաղտնի քվեարկության միջոցով։ Երևանի Ավագանու խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից։

Ներկա խորհրդում ներառված է երեք խմբակցություն` ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցությունը։ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցնում է իր պաշտոնը 2011 թ.–ից։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել