414.89
4.78
386.52
+18
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկաններն ու քննիչները չարաշահել են պաշտոնեական դիրքը. հարուցվել է քրեական գործ

14:50
30 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, մայիսի 30./Նովոստի-Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանների և քննիչների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ տարբեր քաղաքացիներից ստացված դիմումների և հաղորդումների հիման վրա:

ՀՔԾ –ի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, քրեական գործերից մեկը հարուցվել է Երևանի բնակիչ Կ. Ս.-ի դիմումների հիման վրա, ով հայտնել է, որ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչն անտեսել է իր կողմից հայերեն գրավոր լեզվին չտիրապետելու փաստը և իր մասնակցությամբ կատարված առերես հարցաքննությունների ժամանակ թարգմանչի մասնակցությունը չի ապահովել. քննիչը թարգմանչին հրավիրել է միայն հարցաքննությունների ավարտից հետո, ով առանց արձանագրությունների բովանդակությանը ծանոթանալու ստորագրել և հեռացել է:

Բացի այդ, Կ. Ս.-ի և գործով վկայի միջև կատարված առերես հարցաքննության ընթացքում վերջինս նրան սպանության սպառնալիք է տվել, որը հիշյալ քննիչը, չնայած Կ. Ս.-ի բազմաթիվ խնդրանքներին, չի ներառել արձանագրությունում:
Հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի կալանավոր Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 2017 թվականի մարտի 13–ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի մի խումբ աշխատակիցներ առանց դատարանի համապատասխան որոշման խուզարկել են իր բնակության վայրը, ապա բաճկոնի գրպանից հայտնաբերել հափշտակված իրեր, որոնք այդ պահին չեն արձանագրել: Այնուհետև իրեն բերման են ենթարկել բաժին և շուրջ 20 ժամ ապօրինի պահել այնտեղ:
Վերը նշված դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով:

Պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորություններն անցնելու ևս մեկ քրեական գործ էլ հարուցվել է Արտաշատ քաղաքի բնակիչ Դ. Գ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ իր գումարները հափշտակած նախկին ծանոթների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչն ու ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցը փորձել են համոզել, որ չբողոքի իրեն ծեծի ենթարկած անձանց դեմ:

Հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ