+13
Եղանակը Երևանում
Հայ

Վոլինկին. մամուլում պատվերներ են կատարում նրանք, ում դուր չի գալիս ՀՀ–ի ու ՌԴ–ի հարաբերություների զարգացումը

17:47
20 Սեպտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը պարզաբանում է տվել հայկական ԶԼՄ–ներից մեկում օրերս հրապարակված նյութի վերաբերյալ։

Խոսքը Lragir.am–ի մասին է, որտեղ հրապարակված «Դեսպանն արել է իր գործը, դեսպանը կարող է...» նյութի հեղինակները կապում են նրա անունը «Բոլոր ոլորտներում Հայաստանի ինքնիշխանության սահմանապակման հետ», դեսպանի պաշտոնի զբաղեցման ընթացքում հենց նրա կողմից մի շարք պայմանագրերի, այդ թվում` «ստրկական գազային պայմանագիր», ՀՀ–ի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում և այլ պայմանագրերի
կնքման հետ։

«Կան մի շարք ԶԼՄ–ներ, որոնք պարբերաբար կեղծ նորություններ են հրապարակում, կապված ինչպես ՀՀ և ՌԴ–ի ղեկավարությունների, այնպես էլ ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան գործունեության հետ։ Վերջին նման նյութն անձամբ իմ մասին հրապարակվել է Lragir.am–ում սեպտեմբերի 12–ին», – ասել է Վոլինկինը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Դեսպանը նշել է, որ չի պատրաստվում արդարանալ, սակայն հրավիրել է ուշադրությունը նման պատվիրված հոդվածներին, որտեղ բացակայում է լրագրողական էթիկան։

Միևնույն ժամանակ, դեսպանը մատնանշել է նման նյութերում առկա մի շարք փատաբանական սխալներ։ Մասնավորապես նա Ռուսաստանի արտաքին քաղաքանությունն առաջ մղելու համար պարգևատրվել է ոչ թե Պատվո շքանշանով, այլ Բարեկամության շքանշանով առ այն, որ աշխատել է խորհրարդատու ՌԴ դեսպանատանը Վրաստանում ոչ թե 2003–2008 թվականներին, այլ 2005–2007 թթ., և առ այն, որ ինքը վտարվել է Վրաստանից 2008 թվականի օգոստոսի ռուս–վրացական պատերազմից հետո, մինչդեռ նա հեռացել է Վրաստանից 2007 թվականին։

«Ես կպատմեմ, թե ինչպես է ամեն ինչ եղել։ 2007 թվականի նոյեմբերին Վրաստանում անցկացվում էին հակակառավարական ցույցեր Սահակաշվիլու դեմ, Ռուսթավելի պողոտա էր դուրս եկել ավելի քան 100 հազար մարդ։ Վրաստանի ղեկավարությունը կիրառել է նրանց նկատմամբ դաժան մեթոդներ, մարդիկ փախչում էին, փրկվում էին, թաքնվում էին եկեղեցիներում, նրանց գտնում ու ծեծում էին։ Հաջորդ օրը Սահակաշվիլին, ըստ երևույթին, հասկացել էր, որ անցել էր բոլոր հնարավոր սահմանները, և այդ ամեն ինչը պետք է բարդել ինչ–որ մեկի վրա, ու ընտրեցին ինձ։ Ինձ կանչեցին Արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա ներկայացրին։ Միևնույն ժամանակ, հեռուստատեսությամբ սկսեցին ցույց տալ տեսանյութեր այն մասին, որ ՌԴ դեսպանատան խորհրարդու–ներկայացուցիչ Իվան Վոլինկինն արտաքին հետախուզման կադրային աշխատող է և Վրաստանում կազմակերպել է անկարգություններ, ինչի պատճառով հայտարարվել է անցակալի անձ», – պատմել է դեսպանը։

Загружается новость ... "Лево"

«Պարզ է, որ սա սադրանք է, քանի որ բոլորը լավ գիտակցում են, որ ՌԴ դեսպանատների առաջին դեմքերը` դեսպանը և խորհրարդուն, երբեք չեն կարող լինել հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, նրանք նշանակվում են նախագահի կողմից և ԱԳՆ–ի աշխատակիցներն են, կամ էլ մարդիկ են, ովքեր պետական գերատեսչություններում աշխատելու փորձ ունեն», – մանրամասնել է Վոլինկինը։

Նա պատմել է նաև նրա մասին, թե ինչն է, նրա կարծիքով, դարձել նման վարկաբեկման պատճառ։

«Դուք տեղյակ եք, որ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան մահացել է` նրան կամ սպանել են, կամ էլ նա մահացել է իր մահով, ոչ ոք չի կարող հստակ ասել, նրա գերեզմանը գտնվում է Չեչնիայի տարածքում։ Ինձ դիմել են նրա այրին և երեխաները`խնդրելով կազմակերպել աճյունի տեղափոխում` Վրաստանում այն հետագայում վերաղուրկավորելու համար։ Ես ակտիվ օգնել եմ նրանց այդ հարցում։ Չեչնիայի տեղի ղեկավարության շնորհիվ մենք գտել ենք շիրիմը ու հետո, ինչպես խնդրել էր նրա ընտանիքը, հանրայնացնելուց զերծ մնալու նպատակով, տեղափողել ենք նրա աճյունը։ Նրա մասին, որ աճյունը գտնվում եր արդեն Վրաստանի տարածքում, ղեկավարությունը իմացել է հետո։ Կարծում եմ, որ հենց սրանից հետո ղեկավարությունն ինչ–որ զայրութ ունի իմ նկատմամբ», – ասել է Վոլինկինը։

Դեսպանի խոսքով, հայկական մամուլում պարբերաբար նյութեր են հայտնվում այն մասին, որ ինքը լրտես է։ «Անգամ, երբ ես գալիս էի այստեղ, մի շարք քաղաքագետներ, այդ թվում` հայ մասնագետներ, գրում էին, որ ես վտարվել եմ լրտեսության համար։ Դա կատարյալ անհեթություն է», – ասել է Վոլինկինը։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե որքանով է այս նյութը կապված ԱՄՆ–ի և ՌԴ–ի հարաբերությունների վատթարացման հետ` դեսպանն ասել է, որ չի տեսնում այստեղ ուղիղ կապ։

«Գոյություն ունի նպատակաուղղված աշխատանք, որը ֆինանսովորվում և հովանավորվում է մի շարք պետությունների կողմից, որոնք ցանկություն ունեն վերցնել Հայաստանն «իրենց խնամակալության ներքո»։ Մեծ փողեր են ներդրվում, դա բոլորին հայտնի է։ ԶԼՄ–ներ կան, որոնք լիովին կախված են օտարերկյա դրամանաշնորներից, և պարզ է, որ իրենք պետք է պատվերներ իրականացնեն։ Դա արվում է նրանց կողմից, ում դուր չի գալիս, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություները շարունակում են զարգանալ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի