416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. ոչ ոք, նույնիսկ վարչապետի գրասենյակը չի կարող ազդեցություն գործել Հայաստանի անկախ դատական համակարգի վրա

20:12
19 Մայիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում բարձրացրեց Հայաստանի դատական համակարգին վերաբերող հարցերը:

«Ինձ զեկուցում են, որ Հայաստանի դատական համակարգն ըստ էության կաթվածահար է եղած: Հարց է ծագում` ինչու՞: Որովհետև ոչ դատարանները, ոչ դատավորները չգիտեն, թե ինչ անել: Որովհետև նրանք սովոր են գործել հրահանգներով: Նույնիսկ միտք է հնչում, թե պետք է նրանց օգնել կողմնորոշվել այս կամ այն հարցում: Դա ինչ համար «կարմիր գիծ» է: Չեմ կարող թույլ տալ, որ իշխանությունների ներկայացուցիչները հատի այդ կարմիր գիծը»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, դատական համակարգի անկախության համար անհրաժեշտ է հնարավորություն տալ դատավորներին, որ իրենք որոշումներ կայացնեն իրենց լիազորությունների շրջանակում և բացառեն կաշառքի միջոցով հարցեր լուծելու հնարավորությունները:

«Դատավորները, օրենսդրության համաձայն, երաշխիքներ ունեն իրենց գործունեությունն իրականացնելու համար: Նրանք պետք է սովորեն ցանկացած գործով օբյեկտիվ որոշումներ կայացնել` որպես հիմք վերցնելով ապացույցներով: Այս կանոնը խախտել չի կարելի: Դա չի կարելի անել նույնիսկ հանուն բարի նպատակների, որովհետև դա սովորություն կդառնա հետագայում»,- ասաց Փաշինյանը:

Загружается новость ... "Право"

Նա հիշեցրեց, որ Հայաստանում ոչ ոք իրավունք չունի միջամտելու դատական համակարգի գործունեությանը, նույնիսկ դրա ներկայացուցիչները: Եթե դատավորները պարտավորություններ են ստանձնել, ապա պետք է նաև պատասխանատվություն կրեն վճիռների կայացման համար: Դա շատ կարևոր է:

«Մենք երկար ժամանակ բախվել ենք մի իրավիճակի, երբ քրեակատարողական հիմնարկները լեփ-լեցուն են: Համաձայն եմ այն մոտեցմանը, որ, կալանավորման սանկցիա տալով, պետք է հաշվի առնել դրա հանգամանքները: Այն դեպքերում, երբ արդարացված չէ պահել մարդուն կալանքի տակ, իսկ մեր սահմանադրությունը շատ հստակ դրույթներ ունի այս իմաստով, նրանց պետք չէ ձերբակալել»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ անհրաժեշտ է բացառել այն իրավիճակը, երբ ՔԿՀ-ները լիքն են, կալանավորները հերթով են քնում, ինչը խոշտանգումների տարրեր է պարունակում: Կալանավորների թիվը չպետք է գերազանցի ՔԿՀ-ում առկա տեղերի քանակը:

«Ոչ ոք իրավունք չունի ապօրինի ներազդեցություն գործել դատավորների վրա: Բաղրամյան 26-ից դատավորների վրա ազդեցություն չի լինելու: Դատավորները պետք է կայացնեն օրինական և օբյեկտիվ դատավճիռներ` Հայաստանի օրենսդրությանը, միջազգային կոնվենցիաներին, ՄԻԵԴ-ի նախադեպերի համապատասխան: Կեցցե անկախ դատական համակարգը»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա, Հայաստանում կա քաղաքական կամք ունենալ անկախ դատական համակարգ, և այն գոյություն կունենա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:36
26 Ապրիլի 2024
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը (ՖՈՏՈ)
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT հայկական կոնյակը հանդես եկավ որպես Հայաստանը ներկայացնող տաղավարի բացման արարողության աջակից
16:03
26 Ապրիլի 2024
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ–ը չհայտարարված այց է կատարել
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով
15:24
26 Ապրիլի 2024
«Մենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում, ու մենք լուծելու ենք այդ հարցը»․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է լուծել Հայաստանի լինելիության հարցը․ ՎԻԴԵՈ
13:31
26 Ապրիլի 2024
Ճանապարհների, արոտավայրերի, այգիների կորուստ, հայաթափում․ «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում սահմանների փոփոխության հետևանքները (ՎԻԴԵՈ)
Արման Թաթոյանը թվարկել է հետևանքները, որոնց հեռանկարում կարող են հանգեցնել ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունները․ ՎԻԴԵՈ
11:10
26 Ապրիլի 2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի մոտ իրականացվող ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր․ նրան ձերբակալել են
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
10:27
26 Ապրիլի 2024
Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են՝ ի աջակցություն տավուշցիների
Վաղ առավոտյան Ազատության պողոտան արգելափակվել է խոշոր բեռնատարով։
10:17
26 Ապրիլի 2024
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Բացի աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկատվությունը, Կոնվերս Բանկի տաղավարի այցելուներին սպասվում են հետաքրքիր  անակնկալներ, խաղեր, նվերներ: Կանցկացվի նաև մրցույթ, որի շրջանակում կխաղարկվի երկու iPhone 15, ինչպես նաև գրքեր
18:37
25 Ապրիլի 2024
Ապրիլի 25–ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
15:56
25 Ապրիլի 2024
Հայաստանում ապրիլին առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքը
Հայաստանում ապրիլին օդի առավելագույն ջերմաստիճանի պատմական ռեկորդ է գրանցվել
15:45
25 Ապրիլի 2024
Ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Կզորակոչվեն նաև զինվորական ծառայության դիմում ներկայացրած կանայք
15:12
25 Ապրիլի 2024
Հայաստանն ԱՄՆ–ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու։՛
Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
13:55
25 Ապրիլի 2024
Դրական եմ վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին․ Ալեն Սիմոնյան
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին