Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ Փաշինյան

01.10.2020, 10:05
Փաշինյան․ միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ
Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։

 «Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով»,- գրել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային եւ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության։-0-