Վենգեր. Մխիթարյանը վերսկսել է մարզումները

22.04.2018, 17:42
Հայաստանի հավաքականի ավագ ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվում է ձնկի վնասվածքից հետո:
Վենգեր. Մխիթարյանը վերսկսել է մարզումները
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի հավաքականի ավագ ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվում է ձնկի վնասվածքից հետո:

Մխիթարյանը վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի ¼ եզրափակչում ԲԿՄԱ-ի հետ խաղում, որը կայացել է ապրիլի 5-ին և ավարտվել է 4:1 հաշվով հօգուտ «Արսենալի»:

Ինչպես հայտնում է totalfootball-ը` հղում անելով «Արսենալի» պաշտոնական կայքին, Մխիթարյանը կիրակի սկսել է մարզումները «Վեստհեմի» հետ հանդիպումից առաջ։

Վենգերը նշել է, որ Մխիթարյանն առաջիկա 3-4 օրերի ընթացքում պետք է ավելացնի մարզումների ինտենսիվությունը: «Հնարավոր է, որ հինգշաբթի նա կվերադառնա դաշտ», - ասել է Վենգերը:

Եվրոպա լիգայի առաջին խաղը կկայանա ապրիլի 26-ին Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում: Պատասխխան խաղը կայանալու է մայիսի 3-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կայանալու է մայիսի 16-ին «Պարկ Օլիմպիկ Լիոնե» մարզադաշտում:-0-