ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը շաբաթ օրը բողոքի ցույցի ժամանակ հանդես է եկել մի շարք հայտարարություններով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորության, գործող կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունների և Թուրքիայի ծրագրերի մասին:
Սա իշխանության համար պայքար չէ
Վանեցյանը հայտնել է, որ Փաշինյանը վերջին օրերին օրակարգ է բերում կեղծ պնդումներ, որոնցով փորձում է հերթական անգամ պահել իշխանությունը: Մասնավորապես, ինչպես հայտնել է Վանեցյանը, Փաշինյանը խոսել է այն մասին, որ Հրապարակում հավաքված մարդիկ պայքարւում են բացառապես իշխանության համար
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, մենք պայքարում ենք հանուն մեր Հայրենիքի փրկության: Սա զուտ քաղաքական պայքար չէ: Սա պայքար է մեր ապագայի համար»,- նշել է նա:
ԱԱԾ նախկին պետը մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, որ ժողովուրդը և քաղաքական ուժերը պահանջում են Փաշինյանի հրաժարականը, օգտվելով առիթից, որ պարտություն ենք ունեցել պատերազմում՝ հիշեցրել է, որ դեռևս հունվար ամսին ինքը հանդես է եկել Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նրա խոսքով, դրանից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը նույն պահանջով հանդես են եկել:
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 8-ին երեք քաղաքական ուժեր հրավիրել էն հանրահավաք Փաշինյանի հրաժարականի պահանջով և զգուշացրել, որ նրա կողմից տարվող ներքին և արտաքին քաղաքականությունը բերելու է շատ ծանր հետևանքների, ինչը և ունենք այսօր:
«Նենց որ այն, որ Փաշինյանը պետք է հեռանա, քննարկման հարց չէ»,- ընդգծել է Վանեցյանը:
Հայաստանի համար դառը իրականությունը
Վանեցյանը հայտնել է, որ առաջիկա օրերին երկիրը ստիպված է լինելու առերեսվել դառը իրականության հետ: Մասնավորապես, սպասվում են լուրջ հումանիտար, առողջապահական, տնտեսական, սոցիալական խնդիրներ:
«Արդյոք Փաշինյանը, ով երկուս ու կես տարվա ըթնացքում ձախողվել է բոլոր ուղղություններով, կարո՞ղ է լուծել այդ խնդիրները: Ո՛չ»,- հայտնել է նա:
Պարտված առաջնորդը չի կարող ներկայացնել հայերի շահերը
Վանեցյանը հերքել է, իր կարծքով, Փաշնյանի երկու սուտ պնդումները: Առաջինն ուղղված է արտաքին լսարանին և ըստ դրա, եթե հանկարծակի Հայաստանի քաղաքական ուժերը և ժողովուրդը հասնեն նրա հրաժարականին, ապա Ղարաբաղի շուրջ ստորագրված փաստաթուղթը չեղարկվելու է և պատերազմը նորից սկսվելու է:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք պատերազմ սկսելու նպատակ չունենք: Մենք ասում ենք հետևյալը. Պարտված առաջնորդը, այս խայտառակ հայտարարությունը ստորագրած առաջնորդը չի կարող ներկայացնել մեր շահերը: Նա չի կարողանալու հայանպաստ որևէ կետ բերել և որևէ նորմալ լուծումներ գտնել: Մենք պատերազմ իհարկե չենք ուզում: Պատերազմը հրահրել է Նիկոլ Փաշինյանը իր ապաշնորհ և ապիկար քաղաքականության ընթացքում»,- հայտնել է նա:
Երկրորդ պնդումը, որն ուղղված է արդեն ներքին լսարանին, վերաբերում է այն բանին, որ Փաշինյան խոսքով, պատերազմում պարտությունը և այսքան մարդկանց մահը հեչ, բայց եթե հանկարծ ինքը հեռանա, ապա իրեն կփոխարինեն «նախկին» իշխանությունները:
«Փաշինյանը խոստացել էր, որ բռնի ուժ չի կիրառելու իր ընդդիմախոսների դեմ, և եթե ժողովուրդը ցանկանա, ինքը անպայման հեռանալու է: Բայց նա հերթական անգամ ստել է»,- նշել է Վանեցյանը:
«Ես ուզում եմ տեսնել արյան գետեր»
Վանեցյանը հայտարարել է, որ ուժային կառույցների ղեկավարները հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը խոչընդտում է իրավապահ համակարգի աշխատանքներին, չի տիրապետում իր պարտականություններին, ապօրինի հրամաններ է տալիս:
Կանգ առնելու կոչ՝ Փաշինյանին
Վանեցյանն ասել է, որ նա Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում եղել է Փաշինյանի կողքին, տեսել է, թե ինչպես է երկիրը քանդվում, և կոչ է արել կանգ առնել:
«Երբ տեսել եմ, որ չի կարում կառավարի, ասել եմ՝ Նիկոլ կանգ առ, ու դուրս եմ եկել։ Եվ այսօր տեսնում եք, թե ինչ եղավ»,- ասել է նա։
«Հայրենիք կուսակցության» ղեկավարը հայտնել է, որ այսօր երկրի գլխավոր խնդիրը Հայաստանը փրկելն է։
Դուք հասկանո՞ւմ եք, որ տնտեսությունը քանդվում է, երկիրը քանդվում է: Արդեն էլ տեղ չունենք, օդանավերը սկսեցին թռչել, ազգի 50 տոկոսը արտագաղթելու է: Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում»,- ասել է նա։
Փաշինյանը փորձում է վախեցնել ժողովրդին
Վանեցյանը հայտնել է, որ Փաշինյանը լավ գիտի հանրահավաք կազմակերպելու տեխնոլոգիաները, հավանաբար լավ գիտի նաև դրանք խանգարելու տեխնոլոգիաները։ Վանեցյանի խոսքով՝ նա հենց առաջին օրվանից բիրտ ուժ է կիրառում, որ մարդիկ վախենան, դուրս չգան փողոց։
«Այո, ես պատրաստ եմ իմ վրա վերցնել պատասխանատվություն, բայց ես որտեղ կլինեմ այս մեր երկրի փրկության գործընթացում, մենք կորոշենք բոլորս: Ես չեմ ասել, որ պատրաստ եմ լինել վարչապետ: Ես ասել եմ, որ պատրաստ եմ վերցնել իմ վրա պատասխանատվություն»,-ասել է նա: