416.73
4.22
388.6
+15
Եղանակը Երևանում
Հայ

Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի սեպտեմբերի 14-ից

20:22
13 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Թումանյան հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, ճանապարհի կփակվի սեպտեմբերի 14–ից, ժամը 08։00–ից հիմնանորոգման աշխատանքների կապակցությամբ տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝

ա) Երևան - Սևան - Իջևան (Մ-4) , Ոսկեպար - Նոյեմբերյան - Բագրատաշեն - Վրաստանի սահման (Մ-16) ճանապարհահատվածներով:
բ) Երևան - Սպիտակ - Վանաձոր (Մ3) – Դիլիջան-Իջևան (Մ-4) – Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով.

ա) Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի – Վրաստանի սահման,
բ) Վանաձոր - Դսեղ - Մարց - Թումանյան ճանապարհահատվածներով։

Նախարարությունից նշում են, որ Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան - Գյումրի - Աշոցք - Բավրա - Վրաստանի սահման ճանապարհահատվածից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
25 Ապրիլի 2024
Ապրիլի 25–ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
15:56
25 Ապրիլի 2024
Հայաստանում ապրիլին առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքը
Հայաստանում ապրիլին օդի առավելագույն ջերմաստիճանի պատմական ռեկորդ է գրանցվել
15:45
25 Ապրիլի 2024
Ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Կզորակոչվեն նաև զինվորական ծառայության դիմում ներկայացրած կանայք
15:12
25 Ապրիլի 2024
Հայաստանն ԱՄՆ–ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու։՛
Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
13:55
25 Ապրիլի 2024
Դրական եմ վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին․ Ալեն Սիմոնյան
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին
13:40
25 Ապրիլի 2024
Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ քաղաքացիներն աջակցություն են հայտնում Տավուշում սահմանազատման դեմ բողոքողներին
Քաղաքացիները փորձում են փողոցներ փակել՝ աջակցություն հայտնելով Տավուշում սահմանազատման դեմ բողոքողներին
12:45
25 Ապրիլի 2024
Ապրիլի 28–ին Երևանի որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Ուշադրություն․ ապրիլի 28–ին Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
11:47
25 Ապրիլի 2024
Քրվարույթ է նախաձեռնվել նախօրեին Երևանում բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով
Կինը ոտքերով ու ձեռքերով  հարվածներ է հասցել ոստիկանի մարմնի տարբեր հատվածներին
11:17
25 Ապրիլի 2024
Հայաստանն ու Չեխիան քննարկում է ռազմատեխնիկական համագործակցությունը
Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
18:31
24 Ապրիլի 2024
Այսօր կանգ ենք առնում հիշելու Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը․ Բայդենն ուղերձ է հղել ապրիլի 24–ի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու իր խոստումը
16:42
24 Ապրիլի 2024
«Քո պապերը սպանել են իմ պապերին»․ Արամ Ա–ն պատասխանել է Էրդողանին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները