ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Վանաձոր–Ալավերդի–Վրաստանի սահման (М6) ավտոճանապարհը երեքշաբթի ժամանակավորապես կփակվի, հայտնում է Հայաստանի տրանսպորտի նախարարությունը։
«Պայթեցման աշխատանքներով պայմանավորված ժամը 13։00–ից 19։00 Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարանի ճանապարհահատվածը փակ կլինի»,– ասվում է հաղորդման մեջ։
Նախարարությունից նշել են, որ պայթեցման աշխատանքներն իրականացվում են միջպետական ճանապարհի նորոգման և բարեկարգման ծրագրի շրջանակում։
«Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,– ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում