Ուշադրություն` սնունդ. հայ փորձագետները նշել են այն մթերքները, որոնք չի կարելի գնել

31.07.2019, 20:44
Անհրաժեշտ է հրաժարվել փողոցում սննդամթերք գնելուց
Ուշադրություն` սնունդ. հայ փորձագետները նշել են այն մթերքները, որոնք չի կարելի գնել
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Անհրաժեշտ է հրաժարվել փողոցում սննդամթերք գնելուց, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Մելիտա Հակոբյանը։

«Գնորդներն իրենց հարց չեն տալիս, թե ինչպես է այս շոգին ձուկը պահպանում իր թարմությունը։ Որովհետև այն մշակվում է ֆորմալինով և այլ նյութերով»,– ասաց նա։

Հակոբյանը նաև կոչ արեց չօգտագործել գազավորված ըմպելիքներ, քանի որ դրանք ոչ թե հագեցնում են ծարավը, այլ հակառակը։

«Որքան ավելի շատ ես խմում, այնքան ավելի շատ ես ուզում խմել, քանի որ դրանցում պարունակվող հատուկ նյութերը մարդկանց մոտ մշտական ծարավի զգացում են առաջացնում»,– նշեց նա։

Դրա փոխարեն Հակոբյանը կոչ արեց խմել տնային ըմպելիքներ և ջուր։

Ինչ վերաբերում է կաթնամթերքի, ապա փորձագետը կոչ արեց ավելի ուշադիր լինել պահպանման ժամկետներին։ Հակոբյանը հիշեցրեց, որ կաթը բարենպաստ միջավայր է բազմաթիվ մանրէների բազմացման։

Նրա խոսքով, եթե այլ մթերքներում պատոգեն և ոչ պատոգեն մանրէները զարգանում են 10 ժամում, ապա կաթում դրանք զարգանում են արդեն կես ժամ անց։

Загружается новость ... "Право"

Հակոբյանը հատուկ ուշադրություն դարձրեց լցնովի պաղպաղակին, խորհուրդ տալով չուտել այն, քանի որ ոչ բոլոր վաճառողներն են պահպանում արտադրության սանիտարահիգիենիկ նորմերը։

Ասոցիացիայի մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Ռուբեն Հայթայանն իր հերթին կոչ արեց լցնովի պաղպաղակի վաճառողներից հավաստագիր պահանջել, որը պետք է փակցված լինի երևացող տեղում, որ գնորդներն այն տեսնեն։

Նրա խոսքով, նաև, անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթեր պահանջել մսի պասաժներում, մասնավորապես, անասնաբույժի հաստատումն այն մասին, որ միսն առողջ է։ -0-