413.78
4.82
386.17
+19
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսական ինքնաթիռի ոչնչացումը չափազանց ռիսկային քայլ էր Թուրքիայի կողմից. փորձագետ

14:50
25 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքական ՌՕՈՒ կողմից ռուսական Սու-24–ի ոչնչացումը չափազանց ռիսկային և վտանգավոր քայլ էր Անկարայի կողմից, չորեքշաբթի լրագրողներին ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը։

 «Ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպն աննախադեպ էր։ Դա բավականին վտանգավոր քայլ էր Թուրքիայի կողմից` սեփական վճռականությունը ցույց տալու համար։ Չի բացառվում, որ ինքնաթիռի ոչնչացման մասին որոշումը չի ընդունվել համապետական մակարդակով, այլ Էրդողանի հավակնությունների հետևանք է»,– նշեց Հովսեփյանը։

Նա միաժամանակ կարծում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել թուրքական իշխանությունների վարքագիծը, որը ժամանակի հետ ավելի ագրեսիվ է դառնում։

«Փորձագետներն ավելի վաղ խոսել են այն մասին, որ նոյեմբերի 1–ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական և տարածաշրջանային առումով մենք կտեսնենք ավելի ագրեսիվ և անկանխատեսելի հարևանի»,– ավելացրեց Հովսեփյանը։

Նա հիշեցրեց նաև, որ վերջին տարիներին ռուս–թուրքական հարաբերությունները բարձրացել էին աննախադեպ մակարդակի, ինչը, մասնավորապես, պայմանավորված էր էներգետիկ, տնտեսական ոլորտների գործակցությամբ և ազդեցություն է գործել երկկողմ կապերի վրա։

«Հենց այդ պատճառով կողմերը փորձում էին աչք փակել աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական տարաձայնություններին։ Այնուամենայնիվ, Սիրիայի դեպքում դա անել չհաջողվեց»,– ընդգծեց Հովսեփյանը։

«Կարծում եմ, որ լարվածությունը որոշ ժամանակ կպահպանվի, այնուամենայնիվ, չեմ կարծում, թե դա կհանգեցնի երկու երկրների ռազմական բախման»,– ավելացրեց փորձագետը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում