Ցուցարարներն Ազատության հրապարակից երթով շարժվում են դեպի Հայաստանի ԿԸՀ շենք

06.12.2015, 21:42
Ընդդիմադիր «Նոր Հայաստան» ճակատի երթն է մեկնարկել Ազատության հրապարակից դեպի ԿԸՀ շենք` ի նշան բողոքի ընդդեմ Հայաստանի սահմանադրության փոփոխությունների:
Ցուցարարներն Ազատության հրապարակից երթով շարժվում են դեպի Հայաստանի ԿԸՀ շենք
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ընդդիմադիր «Նոր Հայաստան» ճակատի երթն է մեկնարկել Ազատության հրապարակից դեպի ԿԸՀ շենք` ի նշան բողոքի ընդդեմ Հայաստանի սահմանադրության փոփոխությունների, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցն իրադարձությունների վայրից։

Հայաստանում մեկուկես ժամ առաջ ավարտվել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը ենթադրում է անցում խորհրդարանական իշխանավարման։

ԿԸՀ ղեկավարը ներկայացրել է քվեարկության տվյալները ժամը 20։00–ի դրությամբ>>

«Մենք նոր Հայաստանի ստեղծման ակունքներում ենք... Այսօր մենք պետք է ճանապարհ դնենք գործող իշխանությունը»,– րոպեներ առաջ ցույցի ընթացքում ասաց ճակատի ղեկավարներից մեկը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ազատության հրապարակի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հերթապահում են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ -0-