487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասնակցությունը կազմել է 50.51 տոկոս
21:18
06 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նոովստի–Արմենիա/. Սահամանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեին ժամը 20։00–ի դրությամբ քվեարկել է 1 296 368 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 50.51 տոկոսը, տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Կիրակի մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։ Ժամը 08։00–ից երկրի ողջ տարածքում բացվել է 1997 ընտրատեղամաս։ Քվեարկությունն ավարտվել է ժամը 20։00–ին։

«Երևանում ժամը 20։00–ի դրությամբ քվեարկել է 1 296 368 ընտրող, ինչը կազմում է քվեարկողների ընդհանուր թվի 50.51 տոկոսը», – հայտնեց Մուկուչյանը լրագրողներին։



Մուկուչյանի խոսքով` Արագածոտնի մարզում քվեարկել է ընտրողների 53,26 տոկոսը (61 451), Արարատում` 66,33 տոկոսը (144 452), Արմավիրի մարզում` 55,63 տոկոսը (127 701), Գեղարքունիքի մարզում` 52,69 տոկոսը (98 993), Լոռիում` 46,23 տոկոսը (110 054), Կոտայքում` 52,24 տոկոսը (123 044), Շիրակի մարզում` 41,28 տոկոսը (95 171), Սյունիքի մարզում` 61,2 տոկոսը (66 786), Վայոց Ձորում` 57,96 տոկոսը (27 327) և Տավուշի մարզում` 48,30 տոկոսը (52 883)։

Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։

Հանրաքվեին հետևում է ավելի քան 3 հազար դիտորդ` տեղական 18 կազմակերպություններից։ Միջազգային վեց դիտորդական առաքելությունների թվում քվեարկության հետևում են ԱՊՀ Մոնիտորինգի հանձնաժողովի 44 դիտորդներ, ԱՊՀ ՄԽՎ–ի 23 դիտորդ, օտարերկրյա ԿԸՀ–ների 33 ներկայացուցիչ, ԵԽԽՎ–ի 11 դիտորդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 5 դիտորդ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։

Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։

Նոր Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։

Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների ձայների ¾–ով, իսկ եթե դա չհաջողվի, ապա նշաձողն իջեցվում է մինչև 3/5։ Եթե այս դեպքում ևս ընտրություններն արդյունքի չհանգեցրին, ապա նախագահը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։

Ըստ փաստաթղթի` գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը` սեփական ծրագրի հիման վրա։ Կառավարությունը նաև ղեկավարում է պետական կառավարման համակարգը։

Նոր նախագծով` նախագահը վարչապետի պաշտոնում նշանակում է խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության կամ դաշինքի թեկնածուներից մեկին։


Քվեարկության ընթացքին հետևել են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:48
11 Նոյեմբերի 2017
Պաշտպանության հանձնաժողովը հավանություն տվեց «Զինվորական ծառայության մասին» օրինագծին
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վիճահարույց նախագծին:
10:30
11 Նոյեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
20:31
10 Նոյեմբերի 2017
Երևանի կենտրոնում 10 ժամը ջուր չի լինի
10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
19:50
10 Նոյեմբերի 2017
Ուսանողները ԱԺ–ի մոտ էին. քննարկումը հետաձգվեց քվորում չապահովելու պատճառով
Ուսանողները շարունակելու են իրենց բողոքի ակցիան երկուշաբթի ԱԺ–ի շենքի դիմաց:
18:24
10 Նոյեմբերի 2017
Փոխվել է «Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղու վերջնակետը
Փոխվել է օդանավակայանից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ երթևեկող ավտոբուսների վերջնակետը։
16:53
10 Նոյեմբերի 2017
Հայաստանում կգործեն դեղատոմսերով դեղ գնելու նոր կանոններ
Դեղատոմսերի շրջանառությունը կարգավորող նոր կարգը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո երեք ամիս անց։
14:54
10 Նոյեմբերի 2017
Ուսանողական բողոքի 4–րդ օր. նրանք կուղղվեն դեպի Ազգային ժողով
Ուսանողները Երևանում բողոքի ակցիա են անցկացնում բանակից տարկետման իրավունքի չեղարկման դեմ։
14:16
10 Նոյեմբերի 2017
Կայացել է Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի անդրանիկ նիստը սահմանադրական բարեփոխումներից հետո
Երևանում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի և Արցախի առաջին միջխորհրդանական հանձնաժողովի անդրանիկ նիստը։
10:33
10 Նոյեմբերի 2017
Հայաստանում ձյուն կտեղա
Հայաստանի որոշ մարզերում անձրևախառն ձյուն կտեղա։
08:00
10 Նոյեմբերի 2017
Հինգշաբթի` նոյեմբերի 9–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 9–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:06
09 Նոյեմբերի 2017
ԵՊՀ–ն ուղերձ է հղել բողոքող ուսանողներին
Նոյեմբերի 7-ին ԵՊՀ մի քանի հարյուր ուսանողներ դասադուլ են հայտարարել տարկետման վերացման դեմ օրինագծի կապակցությամբ։
20:35
09 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանն ու բողոքող ուսանողները համաձայնության չեկան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և բողոքող ուսանողները համաձայնության չեկան բանակից տարկետման հարցով։